Կախվածություն

Վիքիքաղվածք-ից

«Կախվածություն», հայ արձակագիր Սյունե Սևադայի անդրանիկ գիրքը, որը լույս է տեսել 2019 թվականին։ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով 2019 թվականի ապրիլ և մայիս ամիսների վաճառքի ցուցանիշներով այս գիրքը գլխավորել է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ուժեղ սերը ծնվում է այն մարդկանց նկատմամբ,որոնք կարողանում են մեզ ծիծաղեցնել։
  • Գուցե հենց մանրիկ երջանկություններն են,որ օգնում են դիմանալ անդիմադրելիին։
  • Եթե կյանքի երկարությունը մենք չենք վորոշում,գոնե վորոշում ենք՝ ինչպես ապրել այն։
  • Ցավը տաք թեյից ուժեղ է վառում,կարոտի ծակող ալիքները նման են տասը-հարյուր-հազար անգամ ոտքի ճկույթը անկողնու անկյունին խփելուն՝ միաժամանակ։