Լարի Սանգեր

Վիքիքաղվածք-ից
Լարի Սանգերը (2006)

Լարրի Սանգեր (անգլ.՝ Larry Sanger, լրիվ անվանումը՝ Լորենս Մարկ Սանգեր (անգլ.՝ Lawrence Mark Sanger), հուլիսի 16, 1968, Բելվյու, Վաշինգտոն, ԱՄՆ), Վիքիպեդիայի համահիմնադիրներից մեկը, փիլիսոփայության դոկտոր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Նախքան Վիքիպեդիա դառնալը այն Վիքի Նուպեդիա էր։ Ստեղծելով առաջին էջերը, տնային էջերը և նման այլ բաներ (ինչի վրա ես ծախսեցի մոտ մեկ շաբաթ), ես սկսեցի քիչ-քիչ հրավիրել մարդկանց՝ մուտք գործելու այնտեղ և կատարելու իրենց ներդրումը։ Երբ դրա մասին իմացավ Նուպեդիայի խորհրդատվական խորհուրդը, նրանք մտածեցին, որ այդ գաղափարը ուղղակի ծիծաղելի է։ Նրանք չէին ցանկանում «Վիքի» անվանումով ոչ մի բանի հետ գործ ունենալ[1]։
  • Կար մեկ տղա՝ 24 անվանումով, ես կասկածում էի, որ նա բառի բուն իմաստով խելագար էր[1]։
  • Ամեն ինչ, կարծես թե զավթել են մարդիկ, որոնց ես կբնութագրեի որպես տրոլներ։ Հոգեբուժարանը սկսել են կառավարել պացիենտները[1]։
  • Ես գտնում եմ, ոչ Վիքիպեդիան այդպես էլ չի լուծել ինքնակազմակերպման հարցը, որը չէր բերի ամբոխի իշխմանը։ Մյուս կողմից դա ամբոխ չէ։ Այն բարձր կազմակերպված է, կառուցքավորված է, և կան բազմաթիվ կանոններ, այնպես որ այն թվում է լրիվ հակադրության մեջ (ամբոխին), ճի՞շտ է...դրա համար, հնարավոր է, կան մարդիկ, ովքեր կանոնները կիրառում են ընտրողաբար...[1]։
  • Ես այլևս չեմ ցանկանում մասնակցել Վիքիպեդիայի հանդեպ հարձակումներին[1]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сооснователь Википедии – самый откровенный её критик։ Vice.com (12.11.2015)։ Վերստացված է՝ դեկտեմբերի 10, 2015 թ.։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լարի Սանգեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: