Արիստակես Լաստիվերտցի
Արտաքին տեսք
(Վերահղված է Լաստիվերտցի, Արիստակեսից)
Արիստակես Լաստիվերտցի (1002 — 1080), հայ միջնադարյան պատմաբան և տոմարագետ, ինչպես նաև վարդապետ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լույսը ծագելիս չքանում է խավարը, իսկ ճշմարտությունը հայնվելիս կորչում է սուտը[1]։
- Այս է նպատակը մեր բնության՝ աղքատանալիս տրտնջում ենք, իսկ հարստանալիս՝ ամբարտավանում, մեզ անմահներ կարծում և ամուր կառչում աշխարհից[2]։
- Ստողների խոսքերը լորի պես պարարտ են, և հիմարները կլանում են դրանք[3]։
- Չարչարանքների օրեր մեզ հասան,
Մեզ նեղութիւններ գտան անապատում,
Որովհետեւ մեր մեղքերի չափը լցուելով՝ թափուեց,
Եւ վեր բարձրացաւ աղաղակը մեր Աստծոյ առաջ.
Ամեն մարդ եղծեց իր ճանապարհը,
Ու լցուեց երկիրն անօրինութեամբ.
Արդարութիւնը սաստիկ նուազեց,
Անառակութիւնն աճեց-բազմացաւ.
Ժողովուրդը եւ քահանան դրժեցին Աստծուն։
Այդ պատճառով էլ օտար ազգերը
Օտարացրին մեզ մեր բնաշխարհից,
Մեր փառքը փոխուեց ապականութեան...[4] - Ամեն թագավորություն, որ իր մեջ բաժանված է, չի կարող ապրել[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 234.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 199. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 53. ISBN 99930-2-263-2.
- ↑ Մանուկյան Գ.Մ., ed (1971). Արիստակես Լաստիվերցի. «Հայաստան» հրատարակչություն. էջ 1.
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 39