Իրիկվան ձայներ
Արտաքին տեսք
Իրիկվան ձայներ, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուներից, լույս է տեսել 1974 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Պարզ, լուսածածան, հրաշալի գիշեր,
- հոսե սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
- ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ
- պուտ-պուտ կաթեցու'ր հոգվույս սիրաջեր։
- Սենյակս է լեզուն հուշքերովն աղի
- երեկի հովին վայրագ տարփանքին.
- ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
- վախը գրգանքին անոր կատաղի։
- Ես կը փնտրեմ,
- ըսպասումեն հոգիս համակ պարտասած
- ու տենչանքով մշտահած.
- ես կը փնտրեմ,
- հորիզոնին վրա նըսեմ,
- լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած։
- Ջուրը ցայտքեն ծաղիկ - ծաղիկ կը կաթե,
- վճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
- Նվագն անոր կը հեծեծե հեշտական։
- Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի.
- պիտի ծըծեմ բույրն առտվան` հոգվույս համար, որ հիվանդ է.
- հոգվույս համար, որ կերազեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
- պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի։
- Մութը կիջնե հոգվույս, ուր վաղուց գիշեր է արդեն.
- ըսպասումի ցայգ, ուր դեռ չշողաց լոյսն երազին.
- հազիվ քիչ մը բույր ծըծած մոռացումին ես վարդեն,
- նորեն քեզի կը դառնամ, ակն արևիս ոսկեծին։
- Ահ, այս ցայգուն
- պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամփաներեն
- ալ հափրացած, ուշակորույս,
- գիշերներու ըմպած գինին խավարածոր,
- պիտի անցնիմ ես այս գիշեր
- երկյուղիս սեպ ճամփաներեն,
- իմ գանգիս տակ
- հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Միսաք Մեծարենց, Իրիկվան ձայներ, Երևան, 1974։