Փաստացի սեր
Արտաքին տեսք
(Վերահղված է Իրական սերից)
«Փաստացի սեր» (անգլ.՝ Love Actually), գեղարվեստական ֆիլմ՝ թողարկված 2003 թվականին։
Նշանաբան. «Այդ ամբողջը սիրո մասին… Փաստորեն։»
Քաղվածքներ
[խմբագրել]- Դու տեսել ես ֆիլմեր, տղա, քանի դեռ տողատակերը չկան, ամեն ինչ կորած չէ։
- Բարև, երեխաներ։ Նամակ կա հորեղբայր Բիլլից։ Մի՛ գնեք թմրանյութեր։ Դարձե՛ք փոփ աստղեր… և դրանք կստանաք անվճար։
- — Ոչ մի անակնկա՞լ։
- — Ոչ մի անակնկալ։
- — Այնպես չէ՞, ինչպես հավաքույթի ժամանակ։
- — Ընդհանրապես ոչ այդպես։
- — Դու կխոստովանես, որ բրազիլացի մարմնավաճառները սխալ էին։
- — Խոստովանում եմ։
- — Եվ որ ավելի լավ կլիներ, եթե նրանք տղամա՞րդ լինեին։
- — Էլ մի ասա։
- — Հուսով եմ, որ նրանք դա արժեն…
- — Չէ՜, նրանք դա չարժեք։ Չէ՞ որ Շեքսպիրը չեմ։
- Ուզում եմ քեզ ասել… առանց հույսի ու առանց որևէ առիթի…
- Բարդ է վարչապետի քույր լինելը, ստիպված ես լինում անընդհատ համեմատել։ Այսօր ի՞նչ է արել իմ եղբայրը։ Նա իր երկրի պատվի համար է կանգնել… Իսկ ես ի՞նչ եմ արել։ Պապյե-մաշե խեցգետնի գլուխ եմ պատրաստել։
- Միգուցե և մենք փոքր երկիր ենք, բայց հզոր երկիր ենք։ Շեքսպիրի, Չերչիլի, Բիթլզի, Շոն Քոներիի երկիրը … Հարրի Փոթերի, Բեքհեմի աջ ոտքի … և Բեքհեմի ձախ ոտքի…
- — Սա վե՞պ է։
- — Ոչ։
- — Սա թրիլե՞ր է, դետեկտի՞վ։
- — Այո… դետեկտիվ։ Սպանություններ…
- — Սարսափելի՞:
- — Սարսափելի… Այո՛, լինում է և սարսափելի, իսկ լինում է և ոչ։ Հիմնականում վախեցնում է այն, ինչքան վատ է այն գրված։
- «Այո» ասա՛, նիհարիկ հիմար։
- — Դա հիմարություն է։
- — Դա ոսկե կեղտ է, վարպետ։
- Ի՞նչ ես կարծում. ինչպիսի՞ տիկնիկ է ավելի լավ նվիրել մեր դստերը. այն, որ տրասվեստիտի՞ է նման, թե՞ այն, որ սադիստի է նման։
- — Գրո՛ղը տանի, ամեն ինչ այնքան էլ գաղտնի չստացվեց, որքան մենք ծրագրել էինք։
- — Հիմա ի՞նչ։
- — Ժպտա՛… Եվ խոնարհվի՛ր։
- — Ինչպե՞ս եք, պարոն վարչապետ։
- — Ինչպես միշտ… Ամենակարող։
- Ես չեմ ուզում այն, ինչ ինձ հարկավոր է։ Ես ուզում եմ այն, ինչը ուզում եմ, ինչը գեղեցիկ է։
- Քեզ պի՛նդ պահիր, դու վարչապետ ես։
- — Ես հասկացա։
- — Ի՞նչ հասկացար։ Սուրբ Ծնունդի հետ կապվա՞ծ։ Դու հասկացա՞ր, որ այն մեր շուրջն է։
- — Ո՛չ, Ջո՛, ես հասկացա, որ Սուրբ Ծնունդին հարկավոր է լինել միայն նրանց հետ, ում սիրում ես։
- Համաձայն համընդհանուր կարծիքի՝ մենք ապրում ենք ժլատության և ատելության աշխարհում։ Բայց ես համամիտ չեմ։ Ինձ թվում է, որ սերն ամենուր է։ Իրականում, սերը այնքան էլ երևացող ու շքեղ չէ, բայց նա ամենուր է… Հայրեր և որդիներ, մայրեր և դուստրեր, ամուսին և կանայք, սիրեկաններ, սիրուհիներ, ընկերներ։ Ինքնաթիռներով խոցված զույգ աշտարակներից եկող հեռախոսազանգերում, ատելություն կամ վրեժ չկար … միայն սիրո խոստովանություններ։Ես եթե նայում ենք, ապա կասկածանք է առաջանում, որ սերն իրականում ամենուր է…
- — Ուռա՜։ Հորեղբայր Ջերեմին եկավ։
- — Ես պետք է… գնամ…
- — Ատում եմ հորեղբայր Ջերեմիին։
- — Բանանի կարկանդա՞կ։
- — Ոչ, շնորհակալություն…
- — Դու իմ սիրտը կկոտրեիր, եթե ասեիր «այո»։
- Ես կկարոտեմ այն, թե ինչպես էիք դուք դանդաղորեն տպագրում և այն, թե ինչպես էիք վատ վարում։
- Պաշտում եմ «հարաբերություններ» բառը։ Նա ենթադրում է մեղքերի բոլոր տեսակները։
- Եթե իմ բախտը բերի, մյուս տարի ես կսկսեմ հանդիպել այս սուպերմոդելներից մեկի հետ։ Իսկ հիմա թույլ տուր ասել՝ առանց որևէ հույսի և ենթատեքստի, միայն նրա համար, որ Սուրբ Ծնունդ է (իսկ Սուրբ Ծնունդին ընդունված է ճիշտն ասել), դու ինձ համար կատարելություն ես։ Եվ իմ կոտրված սիրտը կսիրի քեզ մինչ այն ժամանակ, երբ դու կնմանվես մումիայի։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։