Jump to content

Իտո Հիրոբումի

Վիքիքաղվածք-ից
Իտո Հիրոբումին

Իտո Հիրոբումի (ճապ.՝ 伊藤博文, 1841—1909), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի առաջին (նաև 5-րդ, 7-րդ և 10-րդ) վարչապետը, Կորեայի առաջին գեներալ-ռեզիդենտը, Գաղտնի խորհուրդի առաջին (նաև 3-րդ, 8-րդ և 10-րդ) նախագահ, Ճապոնիայի Սահմանադրության նախագծի հեղինակ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • [Յոսիդա Սյոինի մասին]․․․ նա մեզ աստվածային ոգեշնչությամբ ազգայնականություն էր սովորեցնում, միապետին նվիրվածություն և բուսիդոյի վարվելակերպ։ Մեր ղեկավարներից շատերը, ով իրեն նվիրել է գահին ծառայելուն՝ Մացուսիտայի[1] դպրոցի սաներ են։
  • Արևմուտքի քաղաքական կարգերը, սովորույթները, կրթությունը, բժկությունը և ռազմական արտադրությունը գերազանցում են Արևելքինին։ Այդ պատճառով մեր պարտքն է ճապոնական հողի վրա տեղափոխել արևմտյան քաղաքակրթությունը, ձգտել առաջընթացին, օր ու գիշեր ճգնել և աշխատել, որ մեր ժողովուրդը շուտ հավասարվի այդ տարածքներին[2]։
  • Մեր պետական դրոշի կարմիր շրջանը զմռսե կնիք չէ, որը կնքում է մեր կայսրությունը, դա խորհրդանիշ է, որն ազդարարում է եկրի մուտքը քաղաքակիրթ ազգերի միջազգային հանրություն, դա հորզոնից վեր բարձրացող առավոտյան արևի սկավառակի բարեկիրթ խորհրդանիշն է[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Յոսիդա Սյոինի այլ անունն է։
  2. Совастеев В. Хиробуми Ито в интерьере японской истории, Япония сегодня. — М., 2003. (ռուս.)
  3. Мещеряков А. Н. Император Мэйдзи и его Япония. — М.: Наталис, 2006. — Т. 252. — 735 с. — ISBN 5-8062-0221-6 (ռուս.)
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իտո Հիրոբումի հոդվածը նաև Վիքիպեդիայում: