Իվան Գոնչարով

Վիքիքաղվածք-ից
Իվան Գոնչարովը

Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարով (ռուս.՝ Иван Александрович Гончаров, հունիսի 18, 1812 — սեպտեմբերի 27, 1891), ռուս գրող է, առավել հայտնի է «Օբլոմով» վեպով։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեծ սերն անբաժանելի է խորաթափանց խելքից․ մտքի լայնությունը հավասար է սրտի խորությանը։ Դրանից էլ մարդասիրության ծայրագույն գագաթներին հասնում են մեծ սրտերը՝ հենց դրանք էլ մեծ մտածողներն են։
  • Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ։ Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը՝ նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության։
  • Առանց զոհերի, առանց ջանքերի ու զրկանքների անկարելի է ապրել աշխարհում․ կյանքը պարտեզ չէ, որտեղ աճում են միմիայն ծաղիկներ։
  • Կյանքը «ինձ համար և իմ մասին» ― կյանք չէ, այլ պասիվ վիճակ․ հարկավոր է խոսք և գործ, պայքար։
  • Չսիրելով պարտականությունը՝ անհնար է այն կատարել։
  • Գիտելիքների աղբյուրն անսպառ է՝ ինչպիսի հաջողություններ էլ մարդկությունը ձեռք բերի այդ ճանապարհին, մարդկանց համար էլի կմնա որոնել, բացահայտել և ճանաչել։
  • Իմաստությունը խելքով, դիտողականությամբ ու փորձով ձեռք բերված և կյանքում կիրառվող ճշմարտությունների ամբողջությունն է, դա կյանքի հետ գաղափարների ներդաշնակությունն է։
  • Խելքը ամենուրեք միատեսակ է՝ խելացի մարդիկ ունեն միևնույն ընդհանուր հատկանիշները, ինչպես որ բոլոր հիմարները, չնայած ազգային, հագուստի, լեզվի, կրոնների, նույնիսկ կյանքի մասին ունեցած հայացքների տարբերությանը։
  • Մեծ սերը անբաժան է մեծ խելքից։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իվան Գոնչարով հոդվածը նաև Վիքիպեդիայում: