Իմ սիրտը լեռներում է

Վիքիքաղվածք-ից

«Իմ սիրտը լեռներում է», Վիլյամ Սարոյանի պատմվածքը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • — Երիտասարդ, մի բաժակ ջուր բերեք ծերուկիս, որի սիրտն այստեղ չէ, այլ լեռներում։
— Ո՞ր լեռներում,— հարցրի ես։
— Շոտլանդական,— ասաց ծերունին։— Մի բաժակ ջուր կբերե՞ք։
— Իսկ ի՞նչ է անում ձեր սիրտը շոտլանդական լեռներում։
— Թախծում է,— ասաց ծերունին։
  • — Այդ ո՞նց է, որ ձեր ընտանիքի բոլոր անդամները սրտները թողնում են լեռներում,– ասացի ես։
— Ինչ արած, մենք այդպես ենք ստեղծված,— ասաց ծերունին։– Այսօր այստեղ ենք, իսկ վաղը՝ մնաք բարով։
  • -...Նա ասում է, որ դու աշխատանք փնտրելու համար մի քայլ էլ չես անում, ինչպես մյուս գործազուրկները։ Ասում է, որ դու ծույլ ես ու անբան։
— Գնա ասա, որ նա գժվել է, Ջոնի,— ասաց հայրս։— Ասա այդ մարդուն, որ քո հայրը մեր օրերի մեծագույն անհայտ բանաստեղծներից մեկն է։
  • Ես ուղղվեցի դեպի միստր Կոզակի կրպակը և սկսեցի քննարկել չինական հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էի առել։ Ստիպված էի հսկայական ջանքեր գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնամ կրպակից, և հազիվ կարողացա մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ պոկել, այնպես որ հայրս ասաց. «Ջոնի, հանկարծ ու այսպիսի ուտելիքը վնասի պառավ լեդիին»։ Եվ իսկապես։ Առավոտյան լսեցինք, որ տատիկը գեղգեղում է ճիշտ ու ճիշտ դեղձանիկի պես, ու հայրս ասաց.
- Գրողը տանի, ախր ես ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրեմ միայն՝ թռչնահատիկ ուտելով։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իմ սիրտը լեռներում է հոդվածը նաև Վիքիպեդիայում: