Ժիրայր Ավետիսյան

Վիքիքաղվածք-ից

Ժիրայր Ավետիսյան (նոյեմբերի 21, 1932 - դեկտեմբերի 26, 2001), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1962-ից։ «Սիմոն որդի Սիմոնի» հեքիաթ-վեպի, «Շիվու Ավագի երկրային արկածները» ֆանտաստիկ վեպի հեղինակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • - Հոգեհաց են տալու,- ասաց Աշխենը,- գարնանը, երբ իմ տատը մեռավ, մեր տանն էլ...
- Ի՞նչ,- հարցրեց Մայան։
Բայց Անուշիկը չպատասխանեց։ Նա ո՛չ այդ բառն էր կարգին հասկանում, ո՛չ էլ այդ հոգեհացի իմաստը։ Հիշում էր, որ տանը մի անգամ խոսք է եղել այդ մասին, և ամեն անգամ բոլոր մեծերն ասում էին, թե բոլորովին ավելորդ բան է այդ հոգեհացը, որ եկել է հեռավոր հեթանոսական դարերից։ Անուշիկը բառ առ բառ կարող էր կրկնել մորաքույր Ցողիկի և հայրիկի խոսքերը։ Մորաքույր Ցողիկն ասաց. «Հարազատները վշտից ջարդված վերադառնալով գերեզմանոցից, պիտի սեղան բաեն, պիտի նստեն ու լսեն կես-հարբած մարդկանց երկար-բարակ բաժակաճառերը։» Իսկ հայրիկն ասաց. «Զարմանալի ժողովուրդ ենք, ամեն ինչ ուտել-խմելով ենք արտահայտում։ Մարդ է ծնվում, ուտում-խմում ենք ուրախությունից, մարդ է մեռնում, ուտում-խմում ենք տխրությունից»։ Այդպես էին խոսում բոլոր մեծերը, բայց հիմա երևի նրանցից ոչ մեկը չէր հիշում, թե ինչ է ասել այն ժամանակ։ [1]
  • - Մորաքույր Ցողիկ,- հարցրեց Անուշիկը,- ձեր տատիկը վաղո՞ւց է մահացել։
- Ի՞մ տատիկը...- Մորաքույր Ցողիկը ցնցվեց, հետո հանգցրեց ծխախոտըև կամացուկ շարունակեց։- Վաղուց, շա՛տ վաղուց։ Ես նրան չեմ տեսել... Բայց նա չի մահացել, Անուշիկս։ Նրան սպանել են, երբ... երբ իմ տարիքին էլ չի եղել...
- Սպանե՞լ են։
- Շատ-շատերի հետ։ Նա գերեզման էլ չունի...
- Ովքե՞ր են սպանել... ֆաշիստնե՞րը։
- Այո՛, նրանք էլ ֆաշիստներ են եղել, թեև ուրիշ անունով էին կոչում։
- Ի՞նչ անունով։
- Պարապի՛ր, պապապի՛ր։ Կգա ժամանակը, և ամեն ինչ կիմանաս[2]։
  • - Ինչո՞ւ ես գնում,- հարցրեց մայրիկը։
- Տանն ինձ են սպասում հիշողությունները,- ասաց մորաքույր Ցողիկն ամենայն լրջությամբ և հայտարարեց։- Վաղը ես էլ կգամ թաղմանը։- Հետո բացատրեց։- Ամեն մի պառավի թաղման գնալիս թվում է, թե իմ տատի թաղմանն եմ մասնակցում...[3]

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ժիրայր Ավետիսյան։ Լուսաստղ։ Պապը։ Վիպակներ։ Երևան, Սովետական գրող, 1981, ISBN էջ 185
  2. Ժիրայր Ավետիսյան։ Լուսաստղ։ Պապը։ Վիպակներ։ Երևան, Սովետական գրող, 1981, ISBN էջ 214
  3. Ժիրայր Ավետիսյան։ Լուսաստղ։ Պապը։ Վիպակներ։ Երևան, Սովետական գրող, 1981, ISBN էջ 375


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժիրայր Ավետիսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: