Ժայռը (պիես)
Արտաքին տեսք
«Ժայռը», Վրթանես Փափազյանի պիեսներից։
Քաղվածքներ
[խմբագրել]- ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ - Ե՞րբ ես տեսել, որ փաստաբանը փող շահի իրավացի կողմից. լավ վրձատրություն տալիս են միշտ անիրավները։
- ԲԱՂԴԱՍԱՐ - Փող չունեցողի համար, ասում ա, ուրի՛շ արդարություն, հարուստի համար՝ ուրիշ։ (Գլուխն է երերցնում) Բա ինձ ասել են, թե օրենքը ամենքի համար մե՛կ ա...
- ԱԼԵՔՍԱՆԴՐ - Արդարությունը՝ ուժ, հարստություն չէ՛ ճանաչում. նա մե՛կ է ամենքի համար։
- ....Եթե տեսնեք նրանց այլևայլ անհաշի՛վ տանջանքները - կզարմանաք, թե մարդիկ ինչպե՞ս կարող են այդքա՛ն տանջվել ու քաջություն ունենալ ապրելու...
- ԱԼԵՔՍՆԱԴՐ - ...Սուր շինելու երկաթը որքան լավ և արագ են ծեծում, նա այնքան ավելի կուռ է դառնում, կտրո՛ղ և դիմացկուն...
- ԱԼԵՔՍԱՆԴՐ - Սերը մուրալ ես չե՛մ ուզում, այլ վերցնել, եթե տալիս են...
Աղբյուրներ
[խմբագրել]- Հայ դրամատուրգիա։ Ընտրանի, Երևան, 1985, էջ 229-368։