Ժակ Ֆրեսկո

Վիքիքաղվածք-ից
Պատկեր:Jacque Fresco 2006.png
Ժակ Ֆրեսկո

Ժակ Ֆրեսկո (անգլ.՝ Jacque Fresco, մարտի 13, 1916, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 18, 2017, Սեբրինգ), ինքնուս ճարտարագետ-տեխնոլոգ, շինարարական կոնստրուկցիաների նախագծող, մանկավարժ, ֆուտուրիստ, «Վեներա նախագծի» հիմնադիր և տնօրեն[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մի անգամ ինձ հարցրեցին. «Դուք խելացի մարդ եք, ինչո՞ւ հարուստ չեք»։ Իսկ ես պատասխանեցի. «Դուք հարուստ եք, ինչո՞ւ խելացի չեք»[2]։
  • Չկան վատ մարդիկ։ Կան ճիշտ որոշումներ կայացնելու համար անբավարար տեղեկատվություն ունեցող մարդիկ[2]։
  • Եթե Դուք կարծում եք, որ մենք չենք կարող փոխել աշխարհը, դա ընդամենը նշանակում է, որ Դուք փոխողներից մեկը չեք[2]։
  • Մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում մարդ, և որ մենք բնությունից առանձին չենք[2]։
  • Ոչ ոք չի ծնվում ագահությամբ, կողմնակալությամբ, ատելությամբ, հայրենասիրությամբ կամ մոլեռանդությամբ։ Այս բոլորը ձեռքբերովի վարքագծեր են[2]։
  • Միայն դժգոհելը՝ առանց այլընտրանք առաջարկելու, ոչինչ չարժե[2]։
  • Եթե Դուք ոչինչ չանեք, վստահեցնում եմ Ձեզ՝ ոչինչ էլ տեղի չի ունենա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Резюме Жака Фреско։ The Venus Project։ Վերստացված է՝ 2015-10-21։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 7 մտքեր մարդուց, ով մտածում էր համակարգից դուրս. Ժակ Ֆրեսկո։ success.am (2018)։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժակ Ֆրեսկո հոդվածը նաև Վիքիպեդիայում: