Էդիթ Պիաֆ

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Էդիտ Պիաֆ

Էդիթ Պիաֆ (ֆր.՝ Édith Piaf, իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, դեկտեմբերի 19, 1915, Փարիզ, Ֆրանսիա – հոկտեմբերի 10, 1963, Գրաս), ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես երգում եմ ոչ թե բոլորի համար, ես երգում եմ յուրաքանչյուրի համար[1]։
  • Ես մեկ երեկոյի ընթացքում հինգ հարյուր անգամ սիրուց մեռնում եմ[1]։
  • Եթե տղամարդը գեղեցիկ ձեռքեր ունի, չի կարող նրա ներքինը այլանդակ լինել[1]։
  • Ես միշտ ընկերներին տարբերել եմ մտերիմներից։ Ընկերների հետ հաճելի է զրուցել, մտերիմներից ես ոչինչ չեմ թաքցնում[1]։
  • Նույնիսկ հեռախոսագիրքը կարելի է այնպես երգել, որ ամբողջ դահլիճը հեկեկա[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 414։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էդիթ Պիաֆ հոդվածը նաև Վիքիպեդիայում: