Jump to content

Երվանդ Քոչար

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Երվանդ Քոչարյանից)
Երվանդ Քոչարը

Երվանդ Սիմոնի Քոչարյան կամ Երվանդ Քոչար (հունիսի 15, 1899 — հունվարի 22, 1979), հայ նկարիչ և քանդակագործ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ավելի լավ է շտապել, քան ուշանալ[1]։
  • Զգայուն մարդը նման է սառցակտորի՝ տաքացրո՛ւ իսկույն կհալվի[2]։
  • Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է...[3]
  • Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը[4]։
  • Արվեստը ինքը անիրական ճշմարտություն է[5]
  • Երբ մարդ կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն...և իր Աստծուն...
  • Ո՞վ է մեզ մղում ծնվելու, ո՞վ է մեզ մղում ապրելու և ո՞վ է մեզ մղում մեկնելու այստեղից։ Ոչ ոք իմացել է, ոչ ոք գիտե և ոչ ոք կգիտենա, քանզի այդ խորհուրդը հաղորդվում է միայն հենց մահվան պահին...
  • Աչքերի մեջ կարելի է կարդալ, թե ինչ է անում ուղեղը և ինչ են գործում ձեռքերը, բայց դրա համարպետք է գիտենալ հոգու քերականությունը, որ շատ քչերին է տրված։
  • Եթե սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ։ Դա իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը, թեև դա մի ենթագիտակցական ընթացք է, և մենք այդ գեղեցկությունն ընդունում ենք իբրև իրողություն։ Երբ մեկիննկարում ես՝ հափշտակվում ես նրանով և գուցե այդ սիրուց է, որ նրան տեսնում ես ավելի լավ, քան նա իսկապես կա։ Դու չես մտածում լավացնել նրան։ Դու ուղղակի նրան տեսնում ես լավ։ Դա հոգեկան վերագրում է։

Քոչարի մասին

[խմբագրել]
  • Եթե ես չլինեի Մինասը, կցանկանայի լինել միայն Երվանդ Քոչարը։
Մինաս Ավետիսյան
  • ...Քո անունը, որպես մեծ քանդակագործի ու նկարչի, վաղուց հայտնի է համայն աշխարհին... Միայն Սասունցի Դավթի հոյակապ կոթողը Երևանում բավական էր, որ դու կանգնեիր վերածնության շրջանի վարպետների շարքին։
Լադո Գուդիաշվիլի
  • Երվանդ Քոչարն իր հավատամքը պաշտպանում է մեծ անկեղծությամբ ու հավատով, խանդավառությամբ, տաղանդով[6]։
Սենտ Էնյան

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 29. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 53. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 54. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 94. ISBN 99930-2-276-4. 
  5. Արվեստի դասեր մատենաշար, Երվանդ Քոչար. «Գիրք» հրատարակչություն. 2010. էջ 51. ISBN 978-99930-65-45-6. 
  6. Արվեստի դասեր մատենաշար, Երվանդ Քոչար. «Գիրք» հրատարակչություն. 2010. էջ 43. ISBN 978-99930-65-45-6. 


Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երվանդ Քոչար հոդվածը նաև Վիքիպեդիայում: