Երկնագույն շան աչքերը
Արտաքին տեսք
«Երկնագույն շան աչքերը» (իսպ.՝ Ojos de Perro Azul), Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքը, որ հրատարակվել է 1950 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երկնագույն շան աչքերը… Այս խոսքերի օգնությամբ նա փնտրում էր ինձ իրական կյանքում, դրանք յուրօրինակ գաղտնաբառեր էին, որով պետք է ճանաչեինք իրար հազարների միջից։
- -Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքեր» է գրում պատերի վրա։
- Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.
- – Դու ցերեկը ոչինչ չես հիշում։
- Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ։
- – Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում։
- Նա լուռ էր, իսկ ես շարունակում էի ճոճվել աթոռին։
- -Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել այն արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ։
- Երազում թվում է, թե անգիր եմ արել, բայց երբ արթնանում եմ ոչ մի բառ հիշել չեմ կարողանում։
- -Բայց դու ինքդ ես չէ՞ հորինել դա։
- -Հա, դրանք ծնվեցին քո մոխրագույն աչքերի պատճառով… Բայց ցերեկը, ես չեմ կարողանում անգամ դեմքդ հիշել։
- Նա մի տեսակ հիասթափված սկսեց ճկել մատները.
- -Եթե միայն, մենք իմանայինք գոնե իմ քաղաքի անունը…։ Դառը ժպիտ գծագրվեց բերանի անկյուններում։
- -Թույլ տուր դիպչել քեզ,-ասացի նրան։ Նա հանկարծ հայացքը կտրուկ բարձրացրեց ու սևեռուն սկսեց նայել ինձ.
- -Առաջ, դու ինձ երբեք այդպիսի բան չէիր ասում։
- -Հիմա ասում եմ։
- Նա կրկին կախեց հայացքն ու սիգարետ խնդրեց։
- -Ինչու՞ ես երբեք չեմ կարողանում հիշել, թե որ քաղաքից եմ…
- -Իսկ ես երբեք` մեր նվիրական բառերը։
- Նա տխուր ժպտաց.
- -Այս սենյակն իմ երազում էլ է այնպես, ինչպես որ քոնում։
- Ահա այսպես արդեն քանի տարի է, մենք հանդիպում ենք ամեն անգամ։
- Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։
- Քիչ-քիչ համակերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը։
Աղբյուրներ
[խմբագրել]- Գաբրիել Գարսիա Մարկես «Երկնագույն շան աչքերը»։ grqamol.am (9 հունվարի, 2013 թ․)։ Վերստացված է՝ 26 նոյեմբերի, 2016 թ․։