Երկիր Նաիրի

Վիքիքաղվածք-ից

«Երկիր Նաիրի», Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունների շարքը, որ լույս է տեսել 1915 թվականին «Մշակ» թերթում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Օ, հայրենիք՝ դառն ու անուշ...
  • Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։
  • Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։
  • Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն....
  • Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ.
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ։
  • Մշուշի միջից.— տեսիլ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում – ո՞ր երկրի սրտում...
  • Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա...
  • Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երկիր Նաիրի հոդվածը նաև Վիքիպեդիայում: