Եվ արձագանքեցին լեռները

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

«Եվ արձագանքեցին լեռները» (անգլ.՝ And the Mountains Echoed), աֆղանա-ամերիկացի գրող Խալեդ Հոսսեինիի վեպը, որը հրատարակվել է 2013 թվականին[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Փոքրիկ ձեռքեր՝ քրոջ համար փետուրներ հավաքող, հարազատի՝ նրանց մեկընդմիշտ բաժանող ձեռքեր, թուփն ամուր բռնած ու մեռած սևագործի՝ հոր ձեռքերը, ձեռքի թեթև հպում՝ գեղեցկուհի քրոջը ծառից ցած նետող, նաև վիրաբույժի ձեռքեր, որոնք մայրական սեր են տալու ընտանեկան սպանդից փրկվածին…
Եվ ամեն անգամ ընտանիքի ձեռքի մատները կտրված են, հարազատները՝ բաժանված, բռնությամբ կամ կամովին…
  • Մեր մտքերից,
մեր ճիշտ և սխալ քայլերից անդին
կա մի երկիր,
ուր մենք կհանդիպենք:
Ջալալ ադ Դին Ռումի, 13-րդ դար
  • Համարձակ լինելու համար պիտի կորցնելու բան չունենաս:
-Բաբա Այուբ
  • Դաժանությունն ու բարեգործությունն ուղղակի նույն գույնի տարբեր երանգներն են:
-Դև
  • Բայց հետո անցնում էր, ինչպես ամեն բան աշխարհում: Անցնում էր:
  • Ես գտա փոքրիկ, տխուր փերիին
Ստվերի տակ թթի ծառի:
Ես գիտեմ մի փոքրիկ, տխուր փերիի,
Ում մի գիշեր տարավ քամին:
  • Նա առանց այն էլ չափից դուրս շատ խաղալիքներ ուներ, չգիտեր ինչ անել դրանք, բացի դրանից՝ ոչ մի խաղալիք չէր կարող մոռացնել տալ հոր բացակայությունը:
  • Անկախ բարեգործությունների քանակից՝ աղքատները սիրում են վատ բաներ խոսել: Բամբասում են, որովհետև հիասթափված են սեփական կյանքից: Եվ դրան լուծում տալ հնարավոր չէ, դա բավական է:
  • Հասուն լինելը պատերազմի հերոս լինելու պես մի բան է: Մի անգամ հերոս դառնալով հերոս էլ կմեռնես:
  • Այն տղամարդիկ, ովքեր հասկանում են կանանց, որպես կանոն չեն ուզում գործ ունենալ նրանց հետ:
  • Իմ կարծիքով բոլոր մարդիկ, որքան քստմնելի լինեն կենդանի ժամանակ, մահից հետո արժանի են հարգանքի:
  • Պարանը, որ քեզ հանում է հորձանուտից, հետագայում վերածվում է քեզ խեղդամահ անող հանգուցակապի:
  • Վիշտը պիտի լինի անձնական ու անխառն:
  • Մարդիկ չեն տեսնում քո ներքին էությունը, նրանք անտարբեր են քո հույսերի, երազների և վշտի հանդեպ, որոնք թաքնված են ոսկորների և մաշկի շերտի տակ:
  • Գեղեցկությունը հսկայական և անգին մի գանձ է, որ մարդկանց մեջ բաշխվում է անմտորեն կամ կամայականորեն:
  • Մարդու վարքը խառնափնթոր, անկանխատեսելի և սովորական տրամաբանությանը անհարիր գործոնների մի հանրագումար է:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]