Դարիուշ Տոմաշ Լեբյոդա
Jump to navigation
Jump to search
Դարիուշ Տոմաշ Լեբյոդա (լեհ.՝ Dariusz Tomasz Lebioda, ապրիլի 23, 1958, Բըդգոշչ, Լեհաստան), լեհ բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, հրապարակախոս, հումանիտար գիտությունների դոկտոր:
Քաղվածքներ[խմբագրել]
- Ստեփանակերտում Արմենիա հյուրանոցի
- պատուհանը բացել և ըմբոշխնում էի
- լեռնային սառն օդը –
- հեռվում բարձունքներին փայլատակում էին
- տաքուկ կրակները նշանները գոյի
- և ներկայի[1]:
- Ես իմ կյանքում բազում սքանչելի կանանց
- աչքերին եմ նայել
- ուրիշ էր Զարինեն
- ծաղկած խոլորձի պես
- գիբիսկուսի պես ալ
- թանձր կանաչի մեջ
- շողշողացող
- ճակատն
- ստվերածածկ թխլիկ մազափնջով
- իսկ աչքերում նրա
- սև կրակներ էին բոցկլտացող[1]:
- ուրիշ էր Զարինեն իր թախծի մեջ
- ուրիշ մենակներից
- բոլորովին ուրիշ[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել]