Դարակեսի պարգևները
Արտաքին տեսք
«Դարակեսի պարգևները», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
- Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր....
- Միամի՜տ եմ դառնում նորից,
- Հավատում եմ արդարությա՛ն,
- Ու թվում է, թե ես պիտի իմ... բնական մահով մեռնեմ...
- -Մ՛ի վախեցեք վատթարից,
- Նա է լավի օժանդակը թաքնըված...
- -Երբ աստվածներն են խռովում իրարից՝
- Մարդիկ իրար հասկանալ են սկսում...
- Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի,
- Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ.
- Ծնվում են մեծ, բայց չեն թողնում, որ դառնան մեծ։
- Հաշվեցե՛ք նաև, մի վերջի՜ն անգամ,
- Թե այդ ի՞նչ ձևով,
- Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի
- Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել
- Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ...