Դավիդ Բիսբալ
Արտաքին տեսք
Դավիդ Բիսբալ Ֆեռե (իսպ.՝ David Bisbal Ferre, հունիսի 5, 1979, Ալմերիա, Իսպանիա), իսպանացի փոփ երգիչ, Լատինական Գրեմմիի մրցանակակիր, երգերի հեղինակ, դերասան։ Հայտնի է դարձել 2001 թվականին, երբ մասնակցել է Իսպանիայի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Operacion Triunfo ինտերակտիվ հեռուստատեսային շոուի առաջին եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Չգիտեմ, թե որքան ներդրում ունեմ սրա մեջ, բայց փոփն ինձ տվել է բազում զգացմունքներ։ Կարողացա իմ երաժշտությունը կիսել բազում մարդկանց հետ, և սա ինձ համար անգին է[1]։
- Երաժշտությունն իմ կյանքն է և չեմ կարող ասել, որ դա այդպես չէ[2]։
- Լավագույն բանը անձնական բավարարվածությունն է․ որ երաժշտության միջոցով, որն իմ կյանքն է, կարող եմ մարդկանց փոխանցել իմ մեջ եղած ամբողջ ուրախությունը՝ զգացմունքներիս հետ միասին և որ կարող եմ այս ամենը երաժշտության միջոցով կիսել մարդկանց հետ[3]։
- Լավագույն մրցանակը, որը փնտրում եմ այս կյանքում, առողջությունն է՝ որպեսզի կարողանամ շարունակել աշխատել[4]։
- Հանրահայտության վատ կողմն այն է, որ լավ բաները գալիս են այն ժամանակ, երբ շատ ես աշխատում, ինչի հետևանքով էլ շատ ես կարոտում հարազատներիդ, ընտանիքիդ, հայրենիքդ, սիրածդ էակներին․ երբեմն չափազանց ծանր է լինում, չափազանց․․․[5]
- Աշխարհում երաժշտական շատ մրցանակներ կան, սակայն դրանցից ամենակարևորը հանդիսատեսի մրցանակն է, որն ուժ ու խթան է տալիս։ Զգում ես, որ մարդիկ օգնում են քեզ, սակայն օգնությունից զատ, ամենակարևորը նաև այն վստահությունն է, որը տալիս է երաժշտական ինդուստրիան[6]։
- Մադրիդի 2004 թվականի ահաբեկչության մասին՝
- Այսպես մինչև ո՞ւր ենք հասնելու։ Պատերազմ պատերազմի հետևից․ սա այն ամենն է, ինչ պետք է գիտակցենք։ Տա՛ Աստված, որ այս ամենը շուտ վերջանա․ ոչ միայն Իսպանիայում ու Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում։ Քաղաքական գործիչ չեմ, չեմ հասկանում բռնությունն ու վատ վերաբերմունքն անմեղ մարդկանց նկատմամբ։ Բոլորս սգում ենք[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Frase de David Bisbal
- ↑ David Bisbal:Soy muy timido para el amor
- ↑ David Bisbal "Frases de la vida"
- ↑ David Bisbal aporta su raíz flamenca en su segundo trabajo discográfico, titulado «Bulerías»
- ↑ Frases de David Bisbal
- ↑ Sentimiento y ritmo
- ↑ David Bisbal, elegido 'personaje del año' por los niños