Գրաբարյան ասույթներ
Արտաքին տեսք
Գրաբարյան ասույթներ, ասույթներ որոնք Գրաբարով են։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երկիւղ թերահաւատութեան է նշանակ։
- Արևելահայերեն՝ Երկյուղը թերահավատության նշան է։
- Նեղութիւնք զհամբերութիւն գործեն։
- Արևելահայերեն՝ Նեղությունները համբերություն են կերտում։
- Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք։
- Արևելահայերեն՝ Շատ են կանչվածները, բայց սակավ՝ ընտրյալները։
- Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։
- Արևելահայերեն՝ Բոլոր չար բաները մարդու միտքն են մտնում տգիտությունից։
- Տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ։
- Արևելահայերեն՝ Տվեք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն։
- Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ (Մեսրոպ Մաշտոց)
- Արևելահայերեն՝ Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։
- Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։
- Արևելահայերեն՝ Մարգարեն իր գավառում պատիվ չունի։
- Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ։
- Արևելահայերեն՝ Իմ վկայությունը ճշմարիտ է, քանզի գիտեմ թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում։
- Իմաստուն կանայք շինեցին տունս, իսկ անզգամքն ձեռօք իւրեանց կործանեցին։
- Արևելահայերեն՝ Իմաստուն կանայք տներ շինեցին, իսկ անզգամներն իրենց ձեռքերով կործանեցին։
- Վա՛յ որ պահէ զագահութիւն չար ի տան իւրում։
- Արևելահայերեն՝ Վայ նրան, ով չար ագահությունը պահում է իր տանը։
- Մի՜ նիւթեր բարեկամի քում չարիս, որ հեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ։
- Արևելահայերեն՝ Դավեր մի՛ նյութիր քո բարեկամի դեմ, որ հույսը դրել է քեզ վրա։
- Մ՜ի ստանար նախատինս յարանց չարաց, եւ մ՜ի նախանձիր ընդ ճանապարհս նոցա։
- Արևելահայերեն՝ Չար մարդկանցից նախատինք մի՛ ստացիր, և նրանց կյանքին մի՛ նախանձիր։
- Ոչ օգնեսցեն գանձք անօրինաց, այլ արդարութիւն փրկէ ի մահուանէ։
- Արևելահայերեն՝ Գանձերն անօրեններին չեն օգնելու, բայց արդարությունը փրկում է մահվանից։
- Բրդեա’ քաղցելոց զհաց քո, եւ զաղքատն անյարկս տար ի տուն քո։
- Արևելահայերեն՝ Աղքատներին տուր քո հացը, իսկ անօթևան աղքատներին տար քո տունը։
- Ի հաւատոյ եւ յուսմանէ տգէտք երեւին, եւ ի գործս՝ ծոյլք։
- Արևելահայերեն՝ Հավատի և ուսման մեջ տգետ են երևում և գործի մեջ՝ ծույլ։
- Երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն։
- Արևելահայերեն՝ Երանի նրանց, որ չեն տեսնի բայց կհավատան։
- Ոչ է բարւոք առնուլ զհաց ի մանկանց եւ արկանել շանց։
- Արևելահայերեն՝ Պատշաճ չէ մանուկներից վերցնել հացն ու այն նետել շների առջև։
- Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց։
- Արևելահայերեն՝ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգետը՝ կատարյալ կյանքից։
- Զգո’յշ լերուք յամենայն անիրաւութեանց։
- Արևելահայերեն՝ Զգույշ եղեք բոլոր անիրավություններից։
- Իրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի։
- Արևելահայերեն՝ Յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։
- Ի յաւելուածոյ սրտի խօսի բերան նորա։
- Արևելահայերեն՝ Սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը։
- Վկայ սուտ առանց պատժի ոչ լիցի։
- Արևելահայերեն՝ Սուտ վկան ռանց պատժի չի մնա։
- Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմեւսն սիրիցե, կամ մին սիրիցէ եւ զմեւսն արհամարհիցէ։
- Արևելահայերեն՝ Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կսիրի և մյուսին կարհամարհի։
- Այր պակասամիտ արհամարհէ զընկերն։
- Արևելահայերեն՝ Պակասամիտ մարդն արհամարհում է իր ընկերոջը։
- Ամենայն մարմին որպէս հանդերձ մաշի։
- Արևելահայերեն՝ Ամեն մի մարմին հագուստի պես մաշվում է։
- Ի ծագել արեգական կորնչին աստեղք։
- Արևելահայերեն՝ Արեգակի ծագելու ժամանակ աստղերը կորչում են։
- Ես եմ հովիւն քաջ, եւ ճանաչեմ զիմսն եւ ճանաչիմ յիմոցն։
- Արևելահայերեն՝ Ես եմ բարի հովիվը և ճանաչում եմ իմիններին և ճանաչվում եմ իմինների կողմից։
- Հունձք բազում են եւ մշակք՝ սակաւ։
- Արևելահայերեն՝ Հունձքը առատ է, բայց մշակները՝ սակավ։
- Այրին այն տառապեալ շատ արկ քան զամենեսեան։
- Արևելահայերեն՝ Այն տառապյալ այրին բոլորից ավելի շատ գցեց։
- Ոչ ոք լուցանէ զճրագ եւ թաքուցանէ ընդ կարասեաւ կամ դնէ ընդ մահճօք. այլ ի վերայ աշտանակի։
- Արևելահայերեն՝ Ոչ ոք չի վառում ճրագն ու այն թաքցնում կարասի տակ կամ դնում մահճի տակ, այլ աշտանակի վրա է դնում։
- Ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի։
- Արևելահայերեն՝ Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային։
- Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։
- Արևելահայերեն՝ Ոչ միայն հացով կապրի մարդ այլ ամեն մի խոսքով, որ ելնում է Աստծո բերանից։
- Խնդալ ընդ խնդացողս, լալ ընդ լացողս։
- Արևելահայերեն՝ Խնդալ խնդացողների հետ, լացել լացողների հետ։
- Յորժամ երթայցես ընդ ոսոխի քում առ իշխանն, ի ճանապարհի տուր զհաշիւն զերծանել ի նմանէ։
- Արևելահայերեն՝ Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մոտ, ճանապարհին տուր նրա հաշիվը՝ նրանից ազատվելու համար։
- Իմաստութիւն ծածկեալ եւ գանձ անյայտ, ո’ր օգուտ է յերկոցունց։
- Արևելահայերեն՝ Ծածկված իմաստություն և անհայտ գանձ, ո՛րն է երկուսից օգտակար։
- Եւ որպէս կամիք թէ արասցէն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նրանց։
- Արևելահայերեն՝ Եւ ինչպես որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես և դուք արեք նրանց։
- Որ փորէ խորխորատ ընկերի իւրում՝ ինքն լցցէ զնա։
- Արևելահայերեն՝ Ով փոս է փորում իր ընկերոջ համար, ինքն էլ կլնցնի այն։
- Որդւոյ նենգաւորի բարի ինչ մի’ լինիցի։
- Արևելահայերեն՝ Նենգավորի որդուն որևէ բարի բան չի լինի։
- Շրթունք ճշմարիտք հաստատեն զվկայութիւն։
- Արևելահայերեն՝ Ճշմարիտ շրթունքները հաստատում եմ վկայությունը։
- Ծառայ իմաստուն տիրեսցէ տերանց անմտաց։
- Արևելահայերեն՝ Իմաստուն ծառան կտիրի անմիտ տերերին։
- Ի միում մարմնի անդամս բազումս ունիմք, եւ անդամքն ամենայն զնոյն գործ ունին։
- Արևելահայերեն՝ Մի մարմնում բազում անդամներ ունենք, սակայն բոլոր անդամները նույն գործն ունեն։
- Ամենեքեան որ սուր առնուցուն՝ սրով անկանիցին։
- Արևելահայերեն՝ Բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։
- Ուր նախանձ, անդ է անկարգութիւն եւ ամենայն իրք չարք։
- Արևելահայերեն՝ Ուր նախանձ կա, այնտեղ անկարգություն և ամեն տեսակի չար բաներ կլինեն։
- Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ։
- Արևելահայերեն՝ Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինք միայն կմնա, բայց եթե մեռնի, բազում արդյունք կտա։
- Ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին։
- Արևելահայերեն՝ Ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինեն ձեր սրտերը։
- Անզգամն անգոսնէ զխրատ հօր իւրոյ։
- Արևելահայերեն՝ Անզգամն արհամարհում է իր հոր խրատը։
- Ոյք ուտեն զիս՝ տակաւին քաղցիցեն, եւ ոյք ըմպեն զիս՝ տակաւին ծարաւեսցին։
- Արևելահայերեն՝ Ովքեր ուտում են ինձ, դեռևս պիտի քաղցեն, և ովքեր ըմպում են ինձ, դեռ կծարավեն։