Jump to content

Գեորգի Վիցին

Վիքիքաղվածք-ից

Գեորգի Միխայլովիչ Վիցին (ռուս.՝ Георгий Михайлович Вицин, ապրիլի 23, 1917հոկտեմբերի 23, 2001), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կատակերգու։ Առավել հայտնի է իր կերտած Ցանցառ բեմական կերպարով՝ ժողովրդի լեզվով Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակից։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Այժմ շատ դերասաններ աղքատ են, և ոչ միայն դերասանները։ Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես Արբատի մեր տատիկները, խնամքով լցակարած վերարկուների փեշերը քշտած, ստիպված քչփորում են աղբարկղերը[1]։
  • Ես հիանալի հիշում եմ, թե ինչ է եղել, և վստահ գիտեմ, թե ինչ կլինի (Մահվանից առաջ վերջին խոսքերը։)[1]։
  • Ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան շատ եմ սիրում շներին[2]։
  • Եթե փառքը մոտենում է՝ թաքնվի՛ր[2]։
  • Երբեք ոչինչ մի խնդրիր, և քեզ չեն կպչի[2]։

Վիցինի մասին

[խմբագրել]
  • Ես հավաքել եմ «Շինել»-ի մասին բոլոր նյութերը։ Դա ամենավառ տպավորություններից էր (Վիցինի խաղը), շատ լուրջ աշխատանք։ Դա գրող խաղացող դերասան չէր, այլ մարդ։ Փոքր էպիզոդը ներկայացնում էր բոլորովին այլ դերասանի, բոլորովին այլ Վիցինի։
—Ալեքսեյ Բատալով[3]
  • Փոքրիկ Գոշան հիվանդոտ տղա էր, սովորում էր անտառային դպրոցում։ Նա սիրում էր հետևել, բայց բոլորովին չէր սիրում, երբ հետևում էին իրեն։ Նրա գաղտնի երազանքն էր եղբոր հետ գնել սղոց և ծառ սղոցել։ Մի անգամ նա ճշմարիտ ուղուց շեղվեց և դերասան դարձավ։
—Վոլոդյա Ցուկերման[3]
  • Նա չուներ թշնամիներ, բայց ընկերներ էլ չուներ։ Նա տարօրինակություններ ուներ, և ծերության ժամանակ դարձավ քաղաքային խելագար։
—Գեորգի Բախտարով[3]
  • Նա պետք չեկավ ժամանակին։ Նա ինքը մերժեց։ Վիցինին իր փիլիսոփայությամբ, իր համեստությամբ, մարդկային բարոյականության հիմքերը և հոգին պաշտելու կարողությամբ պետք չէր այսպիսի ժամանակը։
—Լեոնիդ Կուրավլյով

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գեորգի Վիցին հոդվածը նաև Վիքիպեդիայում: