Գեյշայի հուշերը

Վիքիքաղվածք-ից

«Գեյշայի հուշերը» (Memoirs of a Geisha), 2005 թվականին նկարահանված մելոդրամա, Արթուր Գոլդենի համանուն վեպի էկրանավորումը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մամեա - Հիշի՛ր, Չիո՛, գեյշաները կուրտիզանուհիներ չեն, ոչ էլ կանայք։ Մենք վաճառում ենք մեր արվեստը, ոչ թե մարմինը։ Մենք ստեղծում ենք ուրիշ, գաղտնի մի աշխարհ, որտեղ թագավորում է գեղեցկությունը։ «Գեյշա» բառն ինքը նշանակում է արվեստի մարդ։ Լինել գեյշա, նշանակում է լինել արվեստի կենդանի ստեղծագործություն։
  • Մամեա - Գեղեցկությունն ու տառապանքը մեզ համար անբաժան են. քո ոտքերը կցավեն, մատերիցդ արյուն կկաթի, նույնիսկ նստելն ու քնելը ցավալի կլինի։ Իսկական գեյշա կդառնաս այն ժամանակ, երբ կկարողանաս տղամարդուն կանգնեցնել մի հայացքով։
  • Սիրտը մեռնում է դանդաղ, զրկվելով հույսերից, ինչպես տերևներից, մինչ չի մնա ոչ մի հատ, ոչ մի հույս։ Ոչինչ չի մնա...
  • Նա գրիմով ծածկում է իր դեմքը։ Նրա աչքերը անհատակ են։ Գեյշային չի կարելի ցանկանալ... Գեյշային չի կարելի զգալ...
  • Գեյշան ստեղծում է սահող աշխարհ. նա պարում է, նա երգում է, նա հաճույք է պատճառում, իրականացնում է ցանկությունները։ Մնացածը ծածկված է մթով։ Մնացածը գաղտնիք է...
  • Չի կարելի արևին ասել` «շողա ավելի վառ», կամ անձրևին՝ «թափվիր դանդաղ»։ Գեյշան միայն կիսով չափ կարող է կին լինել։ Մենք կին ենք՝ ծածկված գիշերվա շղարշով։ Եվ այնուամենայնիվ, տեսնել բարին այսքան չարը տեսնելուց հետո, հասկանալ, որ լսելի են այն աղջկա աղոթքները, որ ուժեղ էր դարձել ակամա։ Մի՞թե դա երջանկություն չէ։ Չէ՞ որ սրանք կայսրուհու հուշեր չեն, ոչ էլ թագուհու, այլ «այլ տեսակի» կնոջ...

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գեյշայի հուշերը հոդվածը նաև Վիքիպեդիայում: