Գարեգին Բես

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Գարեգին Բես (Գարեգին Բախշիի Սարինյան, հունվարի 5, 1910, Շուշի — օգոստոսի 19, 1986, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ստեղծագործությունը ժամկետով չեն անում։ Գործը կարող է մի օրում էլ գլուխ գալ, մի շաբաթում, մի ամսում էլ։ Կարող է իսկի գլուխ էլ չգալ[1]։
  • Չսկսած գործը չի կարող վերջանալու վրա լինել։
  • Աշխարհում ամեն բան էլ իր սերն ունի։ Չունենար, կյանք ասածդ բանը չէր լինի[2]։
  • Հեշտ ձեռք բերված բանն է շուտ մոռացվում[3]։
  • Ամեն ինչ իր ժամանակն ունի, ձեռքիցդ որ բաց թողեցիր էդ ժամանակը, պրծավ-գնաց[3]։
  • Ամեն անեկդոտ չէ, որ ծիծաղ է պահանջում[4]։
  • Ջահել ժամանակ առանց երիտասարդության էլ կարելի է յոլա գնալ։ Երիտասարդությունը ծերության օրերի համար պիտի պահել[5]։
  • Լավ հարևաններին մենակ մահը կարող է բաժանել իրարից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գարեգին Բես. Երկեր 3 գրքով, գիրք 3-րդ, Երևան, 1981, 624 էջ, էջ 175։
  2. Գարեգին Բես, 1981, էջ 323։
  3. 3,0 3,1 Գարեգին Բես, 1981, էջ 326։
  4. Գարեգին Բես, 1981, էջ 344։
  5. Գարեգին Բես, 1981, էջ 367։
  6. Գարեգին Բես, Երկեր 3 գրքով, գիրք 1-ին, Երևան, 1976, էջ 15


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գարեգին Բես հոդվածը նաև Վիքիպեդիայում: