Բրիժիտ Բարդո
Արտաքին տեսք
(Վերահղված է Բրիջիդ Բարդոից)
Բրիժիտ Ան-Մարի Բարդո (ֆր.՝ Brigitte Anne-Marie Bardot, սեպտեմբերի 28, 1934, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երբ որ դե Գոլն ասում է, որ Ֆրանսիան ինքն է, նա ճիշտ է ասում, բայց մոռանում է իմ մասին։ Ես էլ եմ Ֆրանսիան, թեև բոլորովին այլ կարգի[1]։
- Չկա ավելի ծանր աշխատանք, քան ձգտել լինել գեղեցիկ առավոտյան ութից մինչև կեսգիշեր[1]։
- Ավելի հեշտ է առաքինությունդ պաշտպանել տղամարդկանցից, քան համբավդ՝ կանանցից[1]։
- Որքան մեղավոր եմ զգում տղամարդու առաջ, այնքան ավելի ուշադրության եմ արժանանում նրա կողմից[1]։
- Ամենագեղեցիկ օրը իմ կյանքում եղել է գիշերը[1]։
- Ափսոսում եմ, որ սեքսը ես չեմ հնարել[1]։
- Ես ավելի թե պակաս թեթևաբարո կին եմ, ինչպես ցանկացած այլ կին[1]։
- Իհարկե Ալենը (Դելոնը) գեղեցիկ է, բայց իմ հյուրասենյակի Լյուդովիկոս 16-րդ ոճի կոմոդը նույնպես շատ գեղեցիկ է[1]։
- Յուրաքանչյուր սեր շարունակվում է այնքան, որքան այն վաստակում է[1]։
- Լավ է ծեր լինել, քան մահացած[1]։