Բոռ (վեպ)
Արտաքին տեսք
«Բոռ» (անգլ.՝ The Gadfly), անգլիացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչի հեղափոխառոմանտիկ վեպը։ Առաջին անգամ լույս է տեսել 1897 թվականին ԱՄՆ-ում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեր արարքների մեջ մենք չպետք է ղեկավարվենք նրանով՝ սիրու՞մ են մեզ, թե ատում։
- Աստված փոքրիկներին օգնում է ճանաչելու լավ մարդկանց։
- Երդումից ի՞նչ օգուտ։ Երդումը չէ, որ կապում է մարդկանց։ Եթե զգում ես, որ տարված ես որևէ գաղափարով, ուրեմն վերջ։ Ուրիշ կերպ ոչ մի բան չի կարող կապել քեզ։
- Ես երիտասարդներին դաստիարակելու մեծ փորձ ունեմ։ Առանց բավականաչափ հիմնավոր պատճառների չպետք է խանգարել նրանց. սա է իմ սկզբունքը։ Եթե լավ վերաբերվես երիտասարդներին, հարգես նրանց, ապա հազվադեպ կպատահի, որ նրանք վշտացնեն մեծերին։ Բայց չէ՞ որ հնազանդ ձին էլ քացի կտա, եթե շարունակ սանձը ձգես։
- Բայց կյանքը կյանք է, և պետք է նրանից վերցնել այն ամենը, ինչ որ կարելի է։
- Ամենամահացու զենքը, որ ես գիտեմ, ծիծաղն է։
- Եթե չես ուզում լսել սուտը, հարցեր մի տուր։
- Կործանվելու ամենահավաստի միջոցն այն է, երբ ինքդ նախապես համոզված ես, որ կկործանվես։
- Պահպանեցեք ձեր դիմակը, եթե այդպես ավելի թեթև է ձեզ համար, բայց դա դեն գցեք ձեր հոգու վրայից, խնայեք ձեզ։
- Բոլորի վրա շարունակ ծիծաղող մարդու մեջ ինչ-որ անմաքուր բան կա։