Արծրունի Ավետիսյան
Արտաքին տեսք
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիքաղվածքի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Դուք կարող եք օգնել նշանակալիությունը վավերացնել ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Արծրունի Ավետիսյան (Տեր Գրիգոր քահանա Ավետիսյան), Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ արված հոգևորական, ՀՀԿ հիմնադիրներից մեկը, հետագայում լքել է կուսակցությունը[1] Աշոտ Նավասարդյանի հետ գաղափարական հակասությունների պատճառով։ Ստացել է քաղաքական ապաստան Ֆրանսիայում և բնակվում է այնտեղ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այսօր հայ աշխատող մարդն ունի այդ խնդիրը, ունի հացի ու սովի խնդիր, որ կամ պետք է մեռնի կամ բոմժ դառնա, կամ էլ հեռանա հայրենիքից։ Սա մի ծրագիր է, որը մշակվել է Մոսկվայում և դա այսօր իրականացվում է[1]։
- Հիմա ես մեղադրվում եմ հակակառավարական գործունեության մեջ և դիտվում եմ որպես շատ վտանգավոր մարդ։ Ես ՀԱԲ-ի հիմնադիրներից ու պատերազմական այդ իրավիճակում առաջին զենք հայթայթողներից եմ եղել, բայց չնայած այդ ամենին, բազմաթիվ անգամ դատապարտվել եմ[1]։