Աստծու քարտուղարը
Արտաքին տեսք
Աստծու քարտուղարը, հայ գրող Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։
Քաղվածքներ
[խմբագրել]- ...Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր։
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն...
- Բոլո՜րն այժմ կարդալ գիտեն,
Ուրեմըն փառք... կարդացածը հասկացողի՜ն...
- Թեկուզ և ձեռքըդ գրչից էլ զրկեն,
Դու, միևնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես։
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես։
- Ի՜նչ-որ ժամանակ,
Մեզանից առա՛ջ, մեզ անհա՛յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե՛լ,
Այն մեկը՝ չանե՛լ,
Այս՝ համարել ճի՛շտ,
Այն՝ մերժել-վանե՛լ,-
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել պատիվ ու... պարտականություն...
- Հա՛յր Սուրբ, ես կուզեի կյանքի՜ս գնով
Ջնջել «զգույշ» բառը։
Մեծ մե՞ղք է սա։
- Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Սակայն... խելքի չե՜նք գալիս...