Jump to content

Անդրանիկ Նիկողոսյան

Վիքիքաղվածք-ից
Անդրանիկ Նիկողոսյանը

Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյան (դեկտեմբերի 12, 1974, ՀԽՍՀ), հասարակական գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ Տարբեր տարիներ զբաղեցրել է պաշտոններ պետական և ոչ-պետական կառույցներում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ։ Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինիՀայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի։ Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ»[1]։

Քաղվածքներ Անդրանիկ Նիկողոսյանի մասին

[խմբագրել]
  • «Այդ մարդը, որ ասում է՝ մեր պետությունը պիտի դառնա մեկ այլ պետության մաս, դրա մասին ընդհանրապես խոսել չարժի։ Նա ճիճու է, որ այդպիսի տեսակետ հայատարարեց, զուգարանում հանդիպած ճիճու, որին ճզմելն էլ ափսոս է, ավելով պիտի շպրտես մի կողմ` գնա մյուս ճիճուներին խառնվի»[2]։
Պարույր Հայրիկյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]