Աղվես
Jump to navigation
Jump to search
Աղվես, շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։
Քաղվածքներ[խմբագրել]
- Աղվեսը հավաբնին ղարավու՞լ (պահապան)[1]։
- Աղվեսը հավին ասաց.«Աչքդ լույս, քեզ տղա է էլել»: Շնորհակալ եմ-, ասաց հավը, -միայն թե ինձանից հեռացիր[1]։
- Աղվեսի հնարքը հավի գլխին ա[1]:
- Աղվեսը մարագում ձագ է հանել՝ մեր թազու (շան) հեզությունից է[1]:
- Աղվեսի մռութը (դունչը) խաղողին չհասավ, ասաց՝ խակ է (թթու է)[1]:
- Գիտուն աղվեսը երոկւ ոտով թակարդ կընկնի[1]:
- Պըտըրող (որոնող) աղվեսը մեռած առյուծեն աղեկ է (լավ է)[1]:
- Աղվեսի վկան իր պոչն է: //Աղվեսը իր պոչը վկա կբռնե[1]:
- Աղվեսի փախուստը մինչև մորթեգործի խանութն է[1]:
- Կալ մտնող աղվեսը արյունն աչքի տակ կառնի[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել]