Jump to content

Ալիստեր Կրոուլի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ալիստեր Քրոուլիից)
Ալիստեր Կրոուլին (1919)

Ալիստեր Կրոուլի (անգլ.՝ Aleister Crowley) կամ Էդվարդ Ալեքսանդր Կրոուլի (անգլ.՝ Edward Alexander Crowley) (հոկտեմբերի 12, 1875 — դեկտեմբերի 1, 1947), անգլիացի օկուլտիստ, խորհրդապաշտ, գրող, լեռնագնաց, բանաստեղծ և հասարակական գործիչ, ով հայտնի է իր փիլիսոփայական համակարգի՝ Թելեմայի ստեղծման համար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես մահկանացու պայքարում էի անձի հետ՝ Աստված և Սատանան կռվեցին հոգուս համար այդ երկար երեք ժամում։ Աստված հաղթեց—Հիմա ես միայն մեկ կասկած ունեմ—երկվորյակից ո՞րն էր Աստված։
Աքելդամա՝ Մի վայր անծանոթներին այնտեղ թաղելու համար (1898) Նախաբան
  • Ես վստահորեն այն մտքի տերն եմ՝ թե հանճարը կարելի է ձեռք բերել, կամ, տարբեր ասած, այն մոտավորապես համաշխարհային ունեցվածք է։ Հազվադեպ է կարելի մի երիտասարդի հանդիպել, որ չունենա բարձր իդեալներ, մեծահոգի մտքեր, սրբության զգացմունք իր կարևորության մասին, որը, բացատրության դեպքում իր նույնությունից է գալիս Աստծու հետ։ Երեք տարի աշխարհում, և նա մի բանկային քարտուղար է կամ նույնիսկ կառավարական պաշտոնյա։ Միայն նրանք, ովքեր ներըմբռնումաբար վաղ հասակից հասկանում են թե նրանք պիտի տարբերվեն, և ունեն այն անհավատալի քաջությունը և տոկունությունը, որ այդպես լինեն բոլոր այն դաժանության, կոպտության, և արհամարհանքի դիմաց որ ցածրերը կարող են ցուցաբերել. միայն նրանք են հասնում հասունության՝ չկեղտոտված։
Եռանդովված Խանդավառություն՝ Մի Նշում Թեուրգիայի մասին, Գիշերահավասար հատոր 1, համ. 9 (անգլերեն) (Գարուն 1913)
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ալիստեր Կրոուլի հոդվածը նաև Վիքիպեդիայում: