Ֆրանսուա դը Լարոշֆուկո

Վիքիքաղվածք-ից
Ֆրանսուա դե Լարոշֆուկոն

Ֆրանսուա դե Լարոշֆուկոն (ֆրանսերեն՝ François de La Rochefoucauld) (սեպտեմբերի 15, 1613 - մարտի 17, 1680) ասածվացքների և հուշերի ֆրանսիացի հեղինակ է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է[1]:
  • Խաբված լինելու ամենաճիշտ միջոցը իրեն ուրիշներից ավելի խորամանկ համարելն է[2]:
  • Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով[3]:
  • Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասութունները:[4]
  • Ամենահամարձակ և ամենախելացի մարդիկ նրանք են, ովքեր ամեն մի հարմար պատրվակով խուսափում են մահվան մասին մտածելուց[5]:

Անաղբյուր քաղվածքներ[խմբագրել]

  • Եթե ինքներս ամենևին թերություններ չունենայինք, այդպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մոտ...
  • Մարդիկ սիրահարվում են միայն նրա համար, որ լսել են սիրո մասին խոսակցություններ:
  • Նույնչափ դժվար է հաճոյանալ և՛ նրան, ով շատ ուժգին սիրում է, և՛ նրան, ով արդեն ամենևին չի սիրում:
  • Խելացի մարդը հավանաբար դժվարին կացության մեջ կհայտնվեր, եթե շրջապատված չլիներ հիմարներով:
  • Խղճահարություն կամ հիացմունք առաջացնելու ցանկություն. ահա թե ինչն է հաճախ կազմում մեր անկեղծության հիմքը:
  • Մենք ամեն ինչից վախենում ենք, ինչպես հարիր է մահկանացուներին, և մենք ամեն ինչ կամենում ենք, կարծես օժտված ենք անմահությամբ:
  • Մեր զղջումը ոչ այնքան ափսոսանք է մեր գործած չարիքի համար, որքան վախ չարիքից, որ կարող են պատճառել մեզ` ի պատասխան:
  • Մենք ավելի շատ փորձում ենք երջանիկ թվալ, քան լինել այդպիսին:
  • Կանանց մեծամասնությունը տրվում է ոչ թե այն պատճառով, որ հզոր է նրանց կիրքը, այլ որ մեծ է նրանց թուլությունը: Ահա թե ինչու են հաճախ հաջողության հասնում նախաձեռնող տղամարդիկ, ովքեր ամենագրավիչը չեն:
  • Ծերուկներն այդքան սիրում են լավ խորհուրդներ տալ, որովհետև արդեն չեն կարող վատ օրինակ ծառայել:
  • Եթե ցանկանում եք թշնամիներ ունենալ, գերազանցեք ձեր ընկերներին: Իսկ եթե ցանկանում եք ընկերներ ունենալ, թույլ տվեք, որ ընկերները ձեզ գերազանցեն:
  • Մեծ խելք է անհրաժեշտ ունենալ ի վիճակի լինելու չցուցադրել մտավոր գերազանցությամբ:
  • Ամեն մարդ չէ, որ ճանաչելով իր խելքի խորությունը, ճանաչում է սրտի խորությունը:
  • Մեր մտքում ծուլությունն ավելի շատ է, քան մարմնում:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 82։ ISBN 99941-807-0-3։ 
  2. (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 85։ ISBN 99941-807-0-3։ 
  3. (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 87։ ISBN 99941-807-0-3։ 
  4. (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 92։ ISBN 99941-807-0-3։ 
  5. (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 93։ ISBN 99941-807-0-3։