Փարվանա
Արտաքին տեսք
«Փարվանա», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
- Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
- Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
- Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ[2]։
- Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
- Աղջիկն անուշ մի լուսին,
- Ամպ ու լուսին իրար փարված՝
- Դուրս են գալի միասին[2]։
- Ասում են՝ էն թիթեռները,
- Որ գիշերվա խավարում,
- Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
- Որտեղ լույս է հենց վառվում,
- Հավաքվում են, շուրջը պատում
- Մեջն են ընկնում խելագար,
- Ասում են, թե՝ էն Փարվանա
- Ջահելներն են սիրավառ։
- Ըշտապելուց թև են առել,
- Դարձել թեթև թիթեռներ,
- Ու տակավին հուր տեսնելիս՝
- Մեջն են ընկնում անհամբեր.
- Ջանք է անում ամեն մինը,
- Շուտով տանի, տիրանա...
- Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
- Կըտրիճները Փարվանա[2]։
Տե՛ս նաև
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 179-186։
- ↑ 2,0 2,1 2,2 «Փարվանա» բալլադ, Հովհաննես Թումանյան