Վիքիքաղվածք:Մասին

Վիքիքաղվածքյից

Վիքիքաղվածքը ազատ քաղվածքների հավաքածու է, որը գրվում է ընթերցողների միասնական ջանքերի շնորհիվ։

Հայերեն Վիքիքաղվածքի հոդվածների աճը ժամանակի ընթացքում

Կայքը Վիքի է, և դա նշանակում է, որ որևէ անձ, ինչպես դուք, կարող եք հենց հիմա որևէ գրվածք խմբագրել՝ էջի վերևի «խմբագրել» կոճակի վրա սեղմելով։ Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիքաղվածք նախագիծը սկսել է 2003-ի հունիսի 27-ին, իսկ հայերեն Վիքիքաղվածքը սկսվել է 2004-ի երկրորդ կեսին։ Հայերեն Վիքիքաղվածքի առաջին հոդվածը Վիլյամ Սարոյան ‎հոդվածն է, որն ստեղծվել է նախագծի ստեղծումից երեք տարի անց՝ 2007 թվականի հունիսի 30-ին։ Նույն օրում է ստեղծվել Գարեգին Նժդեհ հոդվածն, ապա նախագիծը ևս մոտ կես տարի մնացել է առանց ներդրումների, երբ 2007 թվի դեկտեմբերի 24-ին ստեղծվել է Ավետիք Իսահակյան հոդվածն։ Այժմ հայերեն Վիքիքաղվածքն ունի 761 հոդված։

Ամեն օր աշխարհի բոլոր կողմներից մասնակցիները կարող են ներդրում ունենալ կայքի մեջ։ Կայքի ամբողջ բովանդակությունը (բացի որոշ արդար օգտագործման նպատակներով բեռնված պատկերներից) Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 և ԳՆՈՒ ազատ փաստաթղթագրման թույլատրագրերի ներքո է հրապարակվում։ Ներդրումները ներդրողների սեփականությունն է մնում, իսկ կոպիլեֆտ թույլատրագրի ներքո մնում է ազատ տարածման և պատճենման ենթակա, աղբյուրը նշելու պայմանով։ Տե՛ս Հեղինակային իրավունքներ հավելյալ տեղեկությունների համար։

Ուշադրություն՝ Վիքիքաղվածքը պարունակում է բովանդակություն, որը կարող է որոշ մասնակիցների կողմից որպես վիրավորական, գռեհիկ կամ պիղծ դիտվել։ Տե՛ս բովանդակության բացասում հավելյալ տեղեկության համար։

Բովանդակություն

Շրջել Վիքիքաղվածքում [խմբագրել]

Վիճակագրական տվյալներ [խմբագրել]

Նմանատիպ նախագծեր [խմբագրել]

  • Վիքիփեդիա - հայերեն ազատ հանրագիտարան
  • Վիքիբառարան - հայերեն ազատ բառարան
  • Վիքիդարան - հայերեն ազատ հրատարակված գրվածքների հավաքածու
  • Վիքիգրքեր - հայերեն ազատ ուղեցույցների և բաղադրատոմսերի հավաքածու
  • Վիքիցեղեր - կենդանի ցեղերի բազմալեզու տեղեկատվական ազատ հավաքածու
  • Վիքիպահեստ - պատկերների և այլ նիշքերի ազատ հավաքածու

Արտաքին հղումներ [խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝