Վինսենթ վան Գոգ
Արտաքին տեսք
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլանդերեն՝ Vincent Willem van Gogh, 1853, մարտի 30 — 1890, հուլիսի 29), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Թող ձեր արվեստը լուսավորի մարդկանց ճանապարհը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր նկարիչ դրա մեջ պետք է տեսնի իր պարտքը[1]։
- ․․․բանն այն է, որ ճշմարիտ պատկերների որոնումները թանկ են ինձ համար, մի խոսքով ես զգում եմ, որ գերադասում եմ գեղանկարի մեջ կոշկակար լինել, քան գույնի երաժիշտ[1]։
- Այն ամենը, ինչով լի են իմ գլուխն ու սիրտը, պետք է գծանկարի կամ գունանկարի տեսք ստանա[2]։
Վան Գոգի մասին
[խմբագրել]- Նա ազնիվ մարդ էր և մեծ նկարիչ[1]։
- Պոլ Գաշե
- Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 Նարեկ Մեսրոպյան, Արևը վրձնի վրա, Երևան, 1978
- ↑ Վան Գոգ Վինսենտ։ Վերստացված է՝ 23 դեկտեմբերի, 2015։
- ↑ «Կյանքում միշտ օգտակար է երևալ մի փոքր հիմար…». այսօր Վան Գոգի ծննդյան օրն է։ Վերստացված է՝ 23 դեկտեմբերի, 2015։