Jump to content

Վահան Գրիգորյան

Վիքիքաղվածք-ից

Վահան Արմենակի Գրիգորյան (հուլիսի 16, 1905, գյուղ Մեջիթլու (Մուշի գավառ, Բուլանըխ) - հուլիսի 22, 1989, Երևան), հայ խորհրդային բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Թուրքերից գութ և ներողամտություն չի կարելի հայցել, թուրքերի հետ լեզու կարելի է գտնել միայն և միայն զենքով, միայն զենքով կարելի է նրանց առաջն առնել։
  • Կարևորը ոչ թե պատմելն է, այլ գրքի էությունը հասկանալը։
  • Առանց ուտելու կյանք չկա։ Զուր չէ, որ մարդիկ մեռնելուց առաջ ուտել են ուզում։ Ամբողջ աշխարհը հիմնված է ուտելու վրա, ամեն արարած աշխարհի վրա ուտելով է ապրում։
  • Ով շատ է կարդում, աշխարհի խերն ու շառը ջոկում է իրարից։
  • Վտանգն ու վախը սահմաններ են ունենում։ Երբ այդ սահմաններն անցնում ես, վախն ու սարսափը կորցնում են իրենց ազդեցությունը։
  • Մարդկանց ճանաչելը դժվար է, բայց հնարավոր բան է։ Ինչքան էլ ջուրը պղտոր լինի, կարելի է տեսնել, թե ինչ կա նրա խորքում։
  • Գերության մեջ մարդ հաճախ ընկնում է հուսահատության խորխորատները, չի ուզում ապրել, բայց հանկարծ չգիտես որտեղից ճառագում է մի հույս, տեսնում ես հեռվում փրկության մի ելք ու սկսում ես ապրել ու տոկալ։
  • Մարդն իր երկրում, իր հողի վրա չի կորչի։ Հողն ու ջուրը օգնում են, ապավեն են դառնում, չեն թողնում մարդը կորչի։ Բայց զգույշ եղեք, հենց որ ձեզ հեռացրին, տարան ուրիշ կողմեր, մարդն իրեն-իրեն կթառամի, կոչնչանա, ինչպես բույսն արմատահան անես ու դեն նետես։
  • Ամբարտավանությունը, ինքնագոհությունը չպետք է հանդուրժել նույնիսկ այն դեպքում, երբ դա երևում է թշնամու անասունի մոտ։
  • Կան մտքեր ու տրամադրություններ, որ ուզես-չուզես պիտի արտահայտվես։ Կզսպես քեզ մի անգամ, երկու անգամ, իսկ երրորդ անգամ քեզնից անկախ կասես այն, ինչ չէիր ուզենա ասել։
  • Երկինքը եթե ամպեց, ժամանակը եկավ, անպայման պիտի անձրևի։ Անձրև կգա ոչ թե նրա համար, որ անհրաժեշտ է հողին, այլ որովհետև օդում մնալ չի կարող։
  • Նույնիսկ վատ մարդիկ էլ կարեկցանքի կարոտ են լինում։
  • Միայն դժբախտության մեջ ընկնելուց հետո է մարդ զգում, թե ինչ կարող էր անել և չի արել։
  • Լավ ու վատ ազգեր չկան, այլ կան լավ ու վատ մարդիկ, որոնք ժողովուրդներին իրար հետ թշնամացնում են։
  • Կյանքում կան բաներ, որոնց հետ պիտի հաշտվել։
  • Ամեն ազգ, ամեն ժողովուրդ, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունենում է իր բնավորությունը, իր խառնվածքը, իր հոգեկան-բարոյական դրսևորումները, որոնք բնորոշ են նրան և հայտնի են դարձնում ողջ աշխարհին։
  • Ով այսօր ձմերուկ է դնում թևերիդ տակ, վաղը երեսիդ էլ չի նայի։
  • Երբ չգիտես թե վաղը ինչ է լինելու, ամեն ինչ կորցնում է իմաստը։
  • Այն ընտանիքում, որտեղ չկա ջերմություն ու սեր, դրանց գինը լավ գիտեն։ Պիտի ծարավես, որ դողաս ջրի կաթիլի վրա։
  • Բոլոր մարդկանց էլ վիճակված է անց կենալ դատաստանի բովով, այն տարբերությամբ, որ ոմանց դատում է սեփական խիղճը, և նրանք մարդամեջ են դուրս գալիս մաքրված ու ազնվացած։
  • Մարդիկ չեն ծնվում ազնիվ կամ սրիկա, մարդկային խիղճ կոչվածի գոյությունը կամ բացակայությունն է տարբերակում նրանց...
  • Նույն քարից մի տեղ արվեստ ու լույսի տաճար են կառուցում, մյուս տեղում՝ բանտ ու շիրմաքար։
  • Նրանք, ովքեր ընդունում են հեղափոխությունը, պայքարում հանուն խորհրդային կարգերի, պատասխանատու չեն իրենց հայրերի գործած մեղքերի համար։
  • Հեղափոխության նվաճումները իրականացնելու համար ժամանակ է պետք։
  • Կյանքում երբեմն պատահում է, որ մեկին առաջին անգամ ես տեսնում, բայց քեզ թվում է, որ ծանոթ ես նրան, ինչ-որ տեղից արդեն գիտեիր...
  • Գրաբարը կարելի է սովորել միայն կարդալով, լեզվի կանոնները իմանալը դեռ չի նշանակում, որ գիտես լեզուն։
  • Անազնիվ մարդկնաց հետ երևի պետք է իրենց զենքով կռվել։
  • Մի մարդ, որ իր ազգն է ուրանում, ընդունակ է ամեն ինչի։
  • Խելոք մարդը բամբասանքը տարբերում է ճշմարտությունից։
  • Ում հետ աշխատում ես, պիտի վստահես ու հավատաս նրան։
  • Հեղափոխությունն առանց զոհերի չի լինում։ Հեղափոխությունը նման է հզոր մրրիկի, որտեղով որ անցավ՝ իր անջնջելի հետքը պետք է թողնի։
  • Հեղափոխությունը հրեղեն երիվարի է նման, ով չհասկացավ նրա լեզուն, ցած կգլորվի։
  • Հեշտ է ոգևորվել հեղափոխական գաղափարներով, դժվար է՝ նվիրվել նրա նպատակներին։
  • Չկա ավելի անհարմար վիճակ, քան այն, երբ մարդ հայտնվումէ ոչ իր տեղում։
  • Հարվածն ստանալու պահին, որքան էլ այն ծանր լինի, ցավը համեմատաբար դեռ թույլ է։
  • Լինում են պարապ ժամեր, օրեր ու տարիներ, որ ոչինչ չեն տալիս մարդուն, լինում են պահեր, որ կյանք արժեն։
  • Կան անակնկալներ, որ անբացատրելի են ու վեր ամեն ինչից։
  • Մեր հեռավոր լեռներում
Տարածվել եք ու ծաղկել
Եվ այնպես մեղմ եք բուրում,
Դավիթ-բեկի այգիներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Վահան Գրիգոորյան, Բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1955


Աղբյուրներ

[խմբագրել]
  • «Ամպրոպից հետո», Վեպ, Երևան, Սովետական գրող, 1987, 528 էջ։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահան Գրիգորյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: