Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը
Արտաքին տեսք
Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը , ֆրանսիացի վիպասան Անդրե Մորուայի կենսագրական վեպը, որը լույս է տեսել 1972 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]Քարոզից հետո չկար մեկը, որ իրեն չզգար դժոխքի տառապանքներին դատապարտված, գեհենի հրեղեն բոցերի մեջ նետված...
- «Հոգևոր ուժերի թոշնումն ապացուցում է, որ հոգին ևս ենթարկվում է մարմնի կյանքը կառավարող օրենքներին. նա ծնվում, աճում, մահանում է»։
- Չէ՞ որ միշտ հաճելի է հաղթանակ տանել. մի՞թե երբ ուզում ես աղավնիներ բռնել, նրանցից մեկին չես կապում որոգայթի մոտ։
- Ես հիմա եմ հասկանում, որ մարդու երջանկությունը հարստության մեջ չէ։
- Լսելով մարդկանց` ես հաղորդակից էի լինում նրանց կյանքին, ես նրանց ցնցոտիներն էի զգում իմ մեջքի վրա, ինքս քայլում էին նրանց պատառոտված կոշիկներով, նրանց իղձերը, նրանց պահանջմունքները բոլորը փոխանցվում էին իմ հոգուն։
- Ախ, քույր իմ, որքան տանջալից է փառքի հակառակ երեսը։ Սատանան տանի, կեցցեն խանութպանները։
- Բարեկամս, զգուշացի'ր այն հաճոյախոսություններից, որ շռայլում են քեզ։ Երջանկությունը հազվադեպ է պատահում, բավական է մի թեթև շունչ, որ նա անէանա։
- Եվ մարդիկ կյանք են անվանում ջրաղացի անիվի այս պտույտը, անընդհատ միևնույն բանին այս վերադարձը։ Ես դեռ առթ չեմ ունեցել քաղելու կյանքի ծաղիկները, ինչի՞ս են պետք հարստությունն ու հաճույքները վաթսուն տարեկանում։
- Հանճարի գերազանցությունը և այն առավելությունները, որ տարբերում են աչքի ընկնող մարդկանցից. ահա միակ բանը, որ չի կարելի յուրացնել[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Անդրե Մորուա Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը, Երևան, 1972 թ.