Jump to content

Պատյանով մարդը

Վիքիքաղվածք-ից
«Պատյանով մարդը» պատմվածքի հերոսի հուշարձանը Տագանրոգում

«Պատյանով մարդը», Անտոն Չեխովի պատմվածքներից, որը հրապարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի 7-րդ համարում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բելիկովն իր միտքը աշխատում էր պատյանի մեջ պահել։ Նրա համար պարզ էին միայն այն շրջաբերականներն ու լրագրական հոդվածները, որոնց մեջ որևէ բան էր արգելվում։ Երբ շրջաբերականներում արգելում էին երեխաներին դուրս գալ տնից, այդ նրա համար միանգամայն պարզ էր. արգելված է և վերջ։ Իսկ այն բոլորի մեջ, ինչը չէր արգելվում, ինչը թույլատրելի էր, նրա կարծիքով միշտ որևէ կասկածելի, մութ ու անորոշ տարր էր պարունակում։
  • Մի խոսքով, այդ մարդու մեջ մշտական ձգտում կար պատել իրեն կեղևով, մի այնպիսի, այսպես ասած, պատյան ստեղծել իր համար, որն առանձնացներ նրան, պաշտպաներ դրսի ազդեցությունից։
  • Իրականությունը գրգռում էր նրան, վախեցնում, մշտական անհանգստության մեջ էր պահում, և հավանական է ` հենց այն բանի համար, որ կարողանա արդարացնել իր այդ վախկոտությունը, իր զզվանքը դեպի իրականը, նա շարունակ գովում էր անցյալը և այնպիսի բաներ, որ երբեք չեն եղել։
  • Ախ, ազատություն, ազատություն։ Նույնիսկ ակնարկը, նույնիսկ թույլ հույսը նրան հասնելու, մարդու հոգուն թևեր է տալիս։
  • Մեկ ամիս հետո Բելիկովը մեռավ։ Վերջապես իրեն մի այնպիսի պատյանի մեջ դրին, որի միջից այլևս երբեք չպիտի դուրս գա։ Եվ կարծես, ի պատիվ նրա, հուղարկավորության ժամանակ խիստ ամպամած ու անձրևային եղանակ էր, և մենք բոլորս կրկնակոշիկներով ու հովանոցով էինք։

Գրականություն

[խմբագրել]
  1. Ա. Պ. Չեխով, Ընտիր Երկեր, Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, Երևան, «Սովետական գրող, 1987 թվական։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պատյանով մարդը հոդվածը նաև Վիքիպեդիայում: