Որ չկորչես թաղամասում
Արտաքին տեսք
«Որ չկորչես թաղամասում» (ֆր.՝ Pour que tu ne te perdes pas dans le quartier), ֆրանսիացի գրող, կինոսցենարիստ Պատրիկ Մոդիանոյի վեպը, որ գրվել է 2014 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Օրերից մի օր մենք ի վերջո մոռանում ենք մեր կյանքի անախորժ կամ էլ չափից դուրս ցավագին մանրամասները։ Բավական է մեջքի վրա պառկած լողալ մակերևույթով ու փակ աչքերով օրորվել անհատակ ջրերի երեսին։
- Շատ տարիներ անց փորձում ես գտնել մի շարք հանելուկների լուծումը, որ ժամանակին հանելուկ չէին, ուզում ես վերծանել կիսով չափ ջնջված գրերը հնագույն մի լեզվի, որի այբուբենն անգամ չգիտես։
- Ինչո՞ւ մարդկանց, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում, որոնց հանդիպում եք կյանքում մի անգամ ու այլևս չեք տեսնի, վիճակված է, ասես ետնաբեմից, այդքան կարևոր դեր խաղալ ձեր կյանքում։
- Ինչ տարօրինակ ճանապարհ պետք է անցնեի` քեզ հասնելու համար։
- Մանկության հիշողությունները հաճախ աննշան մանրամասներ են, որ հառնում են անէությունից։
- Աղետի ու բարոյալքման ժամանակներում, եթե չես ուզում հավասարակշռությունդ կորցնել ու գլորվել ներքև, միակ ելքը որևէ հաստատուն կետ գտնելն է։
Աղբյուրներ
[խմբագրել]- Պատրիկ Մոդիանո «Որ չկորչես թաղամասում», grqamol.am