Շախմատ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատ կամ ճատրակը հիմնականում երկու հոգու միջև խաղ է:
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Պաբլո Ներուդա
- Ի՞նչ է շախմատը: Ոմանց համար՝ ձայն, մյուսների՝ պատկեր: Ինձ համար՝ պայքարի, խելքի, կամքի պոեզիա է:[1]
[խմբագրել] Դմիտրի Շոստակովիչ
- Շախմատը շատ եմ սիրում, նրա մեջ զոգակցվում են արվեստն ու գիտությունը: Այն ինձ հանգիստ ու ոգեշնչում է տալիս:[1]
[խմբագրել] Ջուզեպպե Գարիբալդի
- Շատ ավելի ժամանակ է հարկավոր լավ շախմատ սովորելու, քան թե լավ գեներալ դառնալու համար:[1]
[խմբագրել] Գարրի Կասպարով
- Ամենից դժվարը տարած վիճակում հաղթելն է :[2]
[խմբագրել] Ռոբերտ Շուման
- Երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը):[3]
[խմբագրել] Պարույր Սևակ
- Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը:[4]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 196։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 26։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 121։ ISBN 99930-2-263-2։
- ↑ Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը