Յոստեյն Գարդեր

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Յոստեյն Գարդերը

Յոստեյն Գարդերը (նորվեգերեն՝ Jostein Gaarder) (ծ. օգոստոսի 8, 1952) նորվեգացի ինտելեկտուալ, փիլիսոփայության ուսուցիչ և վեպերի, կարճ և մանկական պատմվածքների հեղինակ է: Նրա ամենահայտնի գրքերից է «Սոֆիի Աշխարհը՝ Մի Վեպ Փիլիսոփայության Պատմության Մասին»:

Բովանդակություն

[խմբագրել] Քաղվածքներ

[խմբագրել] Սոֆիի Աշխարհը

  • Միակ բանը, որ պետք ունենք լավ փիլիսոփաներ լինելու համար՝ զարմանքի ընդունակությունն է:[1]
  • Ամենախելացին նա է, որ գիտի որ ինքը չգիտի:[2]
  • Դու երբեք չգիտես, որ մեկը քեզ ներում է՝ երբ իր դեմ սխալություն ես գործում: Դրա համար էլ դա քեզ համար գոյութենապես կարևոր է: Դա մի հարց է, որ դու լարվածորեն հոգում ես իր մասին: Ոչ էլ կարող ես իմանաս եթե մեկը քեզ սիրում է: Դա մի բան է, որ միայն կարող ես հավատալ կամ հուսալ: Բայց սրանք քեզ համար ավելի կարևոր են քան այն փաստը, որ եռանկյունի անկյունների գումարը 180 ստիճան է: Դու պատճառի և էֆեկտի օրենքի կամ ընկալման եղանակների մասին չես մտածում քո առաջին համբույրի ժամանակ:[2]
  • Դա հիմար հարց չի՝ եթե դու չես կարող այն պատասխանել:[2]
  • Ես հավատացած եմ, որ երկնային գաղնիքից մի որևէ բան կա՝ ամեն ինչի մեջ, որ գոյություն ունի: Կարող են դա տեսնել արևածաղկի կամ կակաչի մեջ պսպղալիս: Այդ անհուն դաղտնիքից ավելին կարող ենք զգանք մի թիթեռի մեջ, որ թևերը տափահարում է մի ոստից -- կամ թասում թասում լողացող ոսկե ձկնիկի մեջ: Բայց Աստծում ամենամոտիկն ենք մեր հոգում: Միայն այնտեղ կարող ենք կյանքի ամենամեծ գաղտնիքի հետ մեկ դառնալ: Իսկականում, շատ հազվադեպ վարկյաններում ենք կարող վերապրել՝ որ մենք ինքներս ենք այդ երկնային գաղտնիքը:[2]
  • Արդյո՞ք արտակարգ չէր այժմ աշխարհում լինել՝ մի հրաշալի արկածախնդրությունում թափառել:[2]
  • Մի բանի ճիշտ կամ սխալ լինելու, լավ կամ վատ լինելու հարցը՝ պետք է միշտ մեկի կարիքների համեմատ քննարկվի:[2]

[խմբագրել] Սոլիտերի Գաղտնիքը

  • Ինչ ահեղորեն տխրելի էր, որ մարդիկ այնպես են սարքվել, որ ապրելի նման արտակարգ մի բանի սովորություն են անում:[2]
  • Երբ դու գիտակցում ես, որ մի բան կա, որ դու չես հասկանում, այն ժամանակ դու ընդհանրապես ճիշտ ճանապարհի վրա ես՝ ամեն տեսակի բաներ հասկանալու համար:[2]
  • Երբ մենք մանուկներ ենք, մենք ունենք ունակությունը՝ վերապրելու մեր շրջապատի բաները -- բայց հետո աշխարհին սովորություն ենք անում: Մեծանալ այսինքն զգայուն վերապրումներով հարբել:[2]
  • Ջոկերը մի փոքր հիմար է, որ բոլորից տարբեր է: Նա խաչ, ագուռ, փոսիկ, կամ ագռավ չէ: Նա մի ութանոց կամ մի ինանոց չէ, մի թագավոր կամ մի վալետ: Նա մյուս խաղաքարտերի հետ նույն կապոցում է դրված, բայց նա այնտեղ չի պատկանում: Այդ պատճառով էլ, նա կարող է հեռացվել առանց ինչ-որ մեկը նրան կարոտելով:[2]
  • Մեր կյանքերը մի յուրահատուկ արկածի մաս են... Բայց և այնպես մենք կարծում ենք, թե աշխարհը «նորմալ» է և շարունակաբար մի աննորմալ բան ենք փնտրում -- ինչպես հրեշտակներ կամ Հրատեցիներ: Բայց դա միայն նրա համար է, որ մենք չենք գիտակցում թե աշխարհը մի գաղտնիք է: Իսկ ինչ ինձ է վերաբերվում, ես լրիվորեն տարբեր էի զգում: Ես աշխարհը որպես մի հիանալի երազ էի տեսնում: Ես մի բացատրություն էի փնտրում, որ ցույց տա ինչպես է ամեն ինչ իրար հարմարվում:[2]

[խմբագրել] Մայա

  • Գոյություն ունի մի աշխարհ: Հավանականության տեսակետից՝ սա անհնարինի եզրին է:[1]

[խմբագրել] Այլ

  • Զվարճալի է Տիվոլիում, և զվարճալի է կարուսելով, բայց երբեմն ես ստիպողականություն եմ զգում ցած ցատկերլու:[1]
  • «Սնոտապաշտ:» Ինչ տարօրինակ բառ: Եթե դու քրիստոնեության կամ իսլամին հավատայիր, դա «հավատք» կլիներ: Բայց եթե աստղագուշակության կամ 13րդ ուրբաթվան հավատայիր, դա՛ սնոտապաշտություն էր: Ո՞վ ունէր այն իրավունքը, որ ուրիշների հավատքը սնոտապաշտություն անվանէր:[2]

[խմբագրել] Աղբյուրներ