Մուսա լեռան քառասուն օրը

Վիքիքաղվածք-ից

«Մուսա լեռան քառասուն օրը», Ֆրանց Վերֆելի վեպը` նվիրված Արևմտահայաստանի Սուետիայի շրջանի հայ գյուղերի բնակչության` թուրքերի դեմ մղած կյանքի ու մահու օրհասական պայքարին[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Արվեստագետի ուղին երբեք դյուրին չի լինում։ Եվ որքան մեծ է արվեստագետը, այնքան ավելի բարդ է այդ ուղին ու ողբերգական, քանի որ արվեստագետը, գործ ունենալով բովանդակ աշխարհի հետ, պատասխան է տալիս ամեն ինչի համար։ Դա իր պարտքն ու պարտականությունն է իր համոզմունքի ու խղճի առաջ, դա իր ճակատագիրն է, կարեկցանքն ու օգնությունը, իր իմացությունն է և նախազգուշացումը` ամրապնդված իր կրած հարվածներով, իր ապրած ողբերգության փորձով[1]։
  • Այս գրքում ապրում և գործում է ճանաչման իմաստությունը, կենսափորձի դառնությունը և կանխագուշակման անողոքությունը և գրված է ոչ թե ձանձրալի, այլ բնական ճշմարտության այն չափով, որ գիրքը դարձնում է ժամանակի հոգևոր երևույթ[1]
  • Կանգուն է լեռն Մուսա։ Քառասուն օր ու գիշեր առանց հացի ու վառոդի։ Կանգուն է և կանգուն կմնա իբրև աննկուն ոգու օրինակ աշխարհիս բոլոր ժողովուրդների, համայն մարդկային եղբայրության համար։
Եվ մահ չունեն Մուսա լեռան հերոսները, նրանց սխրանքը կմնա դարերում՝ ժամանակի բուն ոգու մեջ։
  • Իսկական գրասերը ձևից ու բովանդակությունից ավելի սիրում է գրքի գոյությունը, թեկուզ բնավ էլ չկարդա։ (Մի՞թե ամենամեծ սերը այդպիսին չէ)։
  • Երբ մի կենդանի արարած այլևս չի հավատում, որ կարող է իրեն պաշտպանել, կործանվում է։ Այդպես է եղել բնության և պատմության մեջ։
  • Գրեթե բոլոր հայերի աչքերը խոշոր են, հազարամյա տառապանքից լայնացած։
  • - Ես միայն այնքանն եմ հասկանում, որ կառավարությունը մեր ժողովրդի դեմ այնպիսի մի հարված է ծրագրում, որ չէր համարձակվի իրագործել նույնիսկ Աբդուլ Համիդը։
- Եվ մենք, ուրեմն, իրո՞ք բոլորովին անզոր ենք, իրո՞ք պետք է լուռումունջ գլուխներս կախենք։
- Անզոր ենք։ Գլուխներս պետք է կախենք։ Գոռալ, երևի, կարողանանք։
  • Աշնանն այդ բոլոր մարդկանց կկարողանամ ամենայն անկեղծությամբ պատասխանել. «La question arménienne n'existe pas»[2]։
  • Մարդ մինչև փորձության չենթարկվի, չգիտե, թե ով է ինքը։
  • Ոչ թե ապրել եմ ուզում, այլ մարդկային արժանիք ունենալ։
  • Մենք՝ հայերս, միշտ էլ այնքա՜ն մեծ կարծիք ունենք մեր հոգևոր գերազանցության մասին։ Դրանով դառնացրել ենք, պղտորել դրանց արյունը։ Իսկ այժմ, իրոք, պետք է ապացուցենք մեր առավելությունը։
  • Մարդկային գութ այլևս չկա։ Խաչված Քրիստոսը պահանջում է հետևել յուր չարչարանքին։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, եթե ոչ մեռնել...
- Միայն թե հարց է ծագում՝ ինչպե՞ս։
- Ինչպես մեռնե՞լ... Ես գիտեմ, թե ինչպես պետք է մեռնեմ։ Ո՛չ իբրև անպաշտպան ոչխար, ո՛չ Դեյր Զորի ճանապարհին, ո՛չ քարավանային ճամբարների աղտեղության մեջ, ո՛չ քաղցից, ո՛չ էլ գարշահոտ համաճարակից։ Ո՛չ, ես կմեռնեմ իմ տան շեմքին, զենքը ձեռքիս, և ինձ զորավիգ կլինի Քրիստոսը, որի խոսքն եմ քարոզում։
  • Եթե գեթ մի անգամ մեզ հաջողվի թուրքերին սարից ցած շպրտել, ապա ոչ միայն լուծած կլինենք անպատվության վրեժը, այլ մեկընդմիշտ խայտառակած ու ստորացրած կլինենք դրանց։ Չէ՞ որ մենք թույլերն են, իսկ իրենք՝ ուժեղները։ Երևակայում են, թե մենք առևտրականներ ենք, իսկ իրենք՝ ռազմիկներ։ Եթե մի անգամ ջարդենք, դրանց գոռոզամտությունը կթունավորենք այնպես, որ երբեք ուշքի չեն գա։
  • Այս հայերին խոսք հասկացնելն անհնար է. դրանք եղել են և մնում են զարմանալի խենթեր։
  • Մեզ մսուրն Հիսուս մը կուտա, իսկ հայ օրոցքն՝ Ապըստամբ...
  • Հասարակ ժողովուրդն իր մեջ միշտ էլ պետակա պաշտոնյաների դեմ անթեղված ունի մի հինավուրց, դյուրաբորբոք ատելություն։
  • Մարդու էության միջից անհնարին է արմատախիլ անել մի հատկություն։ Նա իր մշտաբորբոք փառասիրությունն անողոքաբար ձգտում է հագուրդ տալ ի հաշիվ իրենից ցած կանգնածների, թշվառների, այլանդակների, նույնիսկ այլազգիների, որտեղ և ինչպես կարող է։
  • Բոլոր ընչազուրկներին հատուկ է հեղաշրջումների հետ կապված այս չարախնդությունը, հին աշխարհը կործանելու քաղցր հույսը, որը փոքր բախումների և մեծ հեղափոխությունների ամենահիմնական խթանն է։
  • Պարոն պատվելի, գործը որ կողմն էլ շուռ տանք, հայերի ճակատագիրը կարելի է միայն մեղմացնել, բայց փոխել, ցավոք սրտի, անհնարին է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Ֆրանց Վերֆել, Մուսա լեռան քառասուն օրը, Երևան, 1987թ.
  2. «Հայկական հարց գոյություն չունի»։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա