Մարա Բար Սրապիոն
Վիքիքաղվածքյից
Մարա Բար Սրապիոնը (լատիներեն՝ Mara Bar Serapion) ասորի ստոիկ փոլիսոփա և գրող, պատմության առաջին ոչ-հրեա և ոչ-քրիստոնյա անձանցից, որը նշել է Հիսուս Քրիստոսի մասին:
Քաղվածքներ [խմբագրել]
- Որդի՛ս, ջանադի՛ր եղիր, որպեսզի տիրապետես այն գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են ազատ մարդուն:[1]
- Սրիկաները ցնծում են, իսկ առաքինի մարդիկ՝ տառապում:[1]
- Մինչ մեկը ողբում է, մյուսը երգում է, երրորդը՝ հռհռում, չորրորդը՝ տանջվում հոգսից:[1]
- Հոգով տրվիր իմաստության անսպառ գանձարանին, բոլոր առաքինությունների ակունքին: Նրա օթևանունում դու կարող ես հանգստանալ: Նա քեզ համար հայր ու մայր կլինի և կյանքիդ հավատարիմ ուղեկիցը:[1]
- Նա, ով ընդունակ է թույլերին վշտացնել, ուժեղ է և դրանով էլ արտահայտվում է նրա ոգու ուժը:[1]
- Թող մահկանացուներից խելոքագույնը մեզ ասի՝ ինչի՞ վրա կարող է հույս դնել մարդը, ինչու՞մ կարող է համոզված լինել և ի՞նչ կա աշխարհում մշտական:
Հարստությու՞ն: Այն խլում են:
Հայրենի՞ք: Այն կողոպտում են:
Մեծությու՞ն: Այն ստորացվում է:
Շքեղությու՞ն: Այն կորչում է:
Գեղեցկությու՞ն: Այն թոշնում է:
Օրենքնե՞ր: Դրանք փոփոխվում են:
Աղքատությու՞ն: Այն արհամարհվում է:
Երեխանե՞ր: Նրանք մահանում են:
Ընկերնե՞ր: Նրանք դավաճանում են:
Փա՞ռք: Նախանձը կանխում է այն:[1]