Մառախուղը
Արտաքին տեսք
«Մառախուղը», Միգել դե Ունամունոյի վեպը[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Օգտագործելը փչացնում է, նույնիսկ խեղաթյուրում է ողջ գեղեցկությունը։ Իրերի ամենաարժանի առաքելությունն այն է, որ դրանց նայելով հիանան։
- Ինչու՞ են քնքշական դիմելաձևերը սիրո նշան համարվում։ Մի՞թե սերը փոքրացնում է սիրածդ առարկան։ Ե՞ս, Սիրահարվա՞ծ։ Ո՞վ կմտածեր։ Թերևս Վիկտորն իրավացի է, և ես սիրահարված եմ ի ծնե։ Երևի թե այս զգացմունքը նախորդել է սիրած մարդու գոյությանը։
- Սերը նախորդում է մտերմությանը, իսկ մտերմությունը սպանում է սերը։
- Երբ երկուսով են քնում, երազները պետք է որ ընդհանուր լինեն։ Խորհրդավոր մտքեը պետք է երկու գլուխ միավորենԼ Իսկ միգուցե որքան սրտերը մոտենում են, այնքան հեռանում են գլուխները։ Հնարավոր է։ Հնարավոր է և հակառակը։ Եթե երկու սիրող սրտեր մտածում են նույն կերպ, ապա նրանց զգացմունքները հակադրվում են, իսկ եթե նրանք տոգորված են միևնույն մեկ զգացմունքով, ապա նրանցից յուրաքանչյուրը այլ բանի մասին։
- Կինը սիրում է տղամարդուն այնքան ժամանակ, քանի դեռ տղամարդն այլ կերպ է մտածում, ոչ իր պես, պարզ ասած՝ մինչ նա մտածում է։
- Մարդը բարի ծնվում է, նա բնույթով բարի է։ Հասարակությունն է նրան փչացնում ու վատը դարձնում։
- Կյանքի միակ ուսուցիչը կյանքն է, այլ մանկավարժություն գոյություն չունի։ Միայն ապրելով են սովորում ապրել, և յուրաքանչյուր մարդ պետք է նորովի սկսի ապրել։
- Հոգին մի աղբյուր է, որը բացահայտվում է արցունքների մեջ։
- Գիտե՞ս ինչ, սիրո մասին խոսակցությունները վերցված են գքերից, սերը հենց դրա համար են հորինել, որպեսզի նրա մասին խոսեն և գրեն։
- Բառը ստեղծվել է մեր զգացողությունները և տպավորությունները չափազանցնլու համար, որ մենք ինքներս հասկանանք դրանք. բառը և ցանկացած այլ շարժումներ, ինչպիսիք են համբույրը և գգվանքները։ Մենք միայն խաղում ենք, յուրաքանչյուրը խաղում է իր դերը, մենք բոլորս կերպարներ ենք, դիմակներ, դերասաններ։ Մեզնից ոչ ոք չի տառապում և չի ուրախանում այնպես, ինչպես ինքն է խոսում դրա մասին, չնայած հնարավոր է ՝ հավատում է դրան։ Այլապես անհնարին կլիներ ապրել։
- Հնարավոր է՝ սկզբում ոչ թե սերն է ծնվում, այլ խանդը, խանդն է մեր մեջ ծնում սերը։ Որքան էլ որ սիրահարված լինի կինը տղամարդուն կամ հակառակը, նրանք դա չեն գիտակցում, իրենք իրենց չեն խոստովանում, որ խանդում են, այսինքն՝ իրականում չեն սիրահարվում, մինչև տղամարդը նկատում է, որ կինը նայում է ուրիշ տղամարդու, իսկ կինը նրան տեսնում է ուրիշ կնոջ նայելիս։ Եթե հասարակություն չլիներ և աշխարհում միայն մեկ տղամարդ և մեկ կին լինեին, հնարավոր չէ, որ նրանք միմյանց սիրահարվեին. միշտ պակասում է երրորդը՝ Սելեստինան, նրա հետ է ձևավորվում հասարակությունը, որը բաղկացած է կավատներից։
- Իսկ ի՞նչ է սերը։ Ո՞վ կարող է բացատրել այն։ Երբ սերը բացատրում են, այն դադարում է սեր լինել։
- Երբ մարդ մենակ է մնում և աչք է փակում ապագայի երազանքի վրա, նրա մոտ ի հայտ է գալիս հավերժության սարսափելի անդունդը։ Երբ մենք մեռնում ենք, մահը մեզ հանդիպեցնում է մեր ուղեծրի հետ, և ճանապարհ ենք բռնում դեպի ետ՝ անցյալ, դեպի այն ամենը, ինչ եղել է։
- Մեզ բոլորիս դուր է գալիս դեր խաղալ, ոչ ոք չի ուզում լինել այնպիսին, ինչպիսին որ կա, բոլորն ապրում են այնպես, ինչպես ուրիշներն են իրենց ներշնչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- Միգել դե Ունամունոյի «Մառախուղը»։ Grqamol.am։ Վերստացված է՝ հունվարի 26, 2016 թ.։