Ճնճղուկ
Արտաքին տեսք
Ճնճղուկ (լատ.՝ Ploceidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 200, Հայաստանում՝ 6 տեսակ՝ դաշտային ճնճղուկ, ժայռային ճնճղուկ, իսպանական ճնճղուկ, կարճամատ ճնճղուկ, ձյան ճնճղուկ, տնային ճնճղուկ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Զարկեց ճնճղուկին, կպավ կռունկին[1]։
- Ճնճղուկը չի հարցնում թե ուր նստի[1]։
- Լավ է ճնճղուկ լինել կտրին, քան ստրուկ՝ տանը[1]։
- Ճնճղուկը արծիվների համար նախատեսված վանդակում ազատ է[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969։
- ↑ Ասույթների հավաքածու – ճնճղուկների մասին