Jump to content

Հովհաննես Մելքոնյան

Վիքիքաղվածք-ից

Հովհաննես Մելքոնյան (փետրվարի 27, 1937, Անիպեմզա, ՀԽՍՀ — դեկտեմբերի 6, 2009, Երևան, Հայաստան), հայ գրող, դրամատուրգ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինչպես որ ազատությունը երկար վայելած մարդը գիտի ազատության գինը և պատրաստ է կյանքը դնել՝ հանուն ազատության, այդպես էլ ազատության մեջ երկար ապրած ու բարգավաճած ազգերը պատրաստ են մահու-կենաց կռիվ մղել՝ հանուն անկախության և ազատության[1]։
  • Անմեղ թափված արյունը չի լերդում, չի նեխում, հող չի դառնում[2]։
  • Հողը հայրենիքի հոգին է և, ինչպես որ մարդու հոգին բաժանել չի կարելի, այդպես էլ անբաժան է հայրենիքի հոգին՝ հողը[3]։
  • Հողը հող է՝ միշտ իր տեղում է մնում[4]։
  • Հողի փոշին՝ հողի փոշի, հենց որ քամի է ելնում՝ դառնում է գաղթող և երկրից երկիր է գնում[4]։
  • Զենքով ավերած բնիկ հայի հողը չի կարող դառնալ քոչվոր թուրքին հայրենիք[5]։
  • Հողը հայրենիք է դառնում ոչ թե զենքի ավերելով, այլ քարը քարի վրա դնող մուրճի և հողը ակոս-ակոս անող խոփի արարումով[5]։
  • Գետերի ջրերն էլ են հոսում գնում, բայց հունը չի ցամաքում։ Հարենիքը հուն է՝ չի ցամաքի[5]։
  • Առանց հողի աշխարհն անալի և անհամ կլիներ, և մարդկային գոյությունը կդադարեր։ Պահպանիր աշխարհի աղն ու համը՝ հողը[6]։
  • Ով մայր չունի՝ մորից զուրկ է, որբ է։ Հոգեպես որբ է նաև նա, ով չգիտի մայրենի լեզուն։ Ֆիզիկական որբությունը երևի ավելի տանելի է, քան հոգևոր որբությունը[7]։
  • Ով մեռնում է՝ վրեժն անկատար թողած, նա հողի տակ էլ շունչը բերանում է՝ և ժամանակ առ ժամանակ խոսում է որոտի ձայնով, ամրոպի ճայթյունի նման, հեղեղի զայրույթով[8]։
  • Նրանք, որ զայրացած են և ում մեջ զայրույթի պոռթկում կա ժողովրդի դառն ճակատագրի համար, իրենց ծնող ժողովրդի իսկական զավակներն են[9]։
  • Մահի սահմանները աշխարհի սահմաններից մեծ են[10]։
  • Սպին վերքի հիշողությունն է[11]։
  • Երբ հայրենիքը վտանգի մեջ է, պիտի սիրտդ կրծքիցդ հանես, և տեղը կատաղի առյուծ կապես և առյուծավարի կռվես թշնամյաց դեմ[11]։
  • Մարդ կա այնպես է ապրում, որ կյանքի ընթացքում նրա սիրտը դառնում է մսի կտոր, հոգին՝ քարի կտոր[11]։
  • Այնպես ապրիր, որ սիրտ ու հոգիդ պահելով, մարմինդ ևս դառնա հոգի[11]։
  • Քնած հայի գիշերային երազներն անգամ ցավոտ ու ճմլիչ են[12]։
  • Ով կորցրածն անդարձորեն կորցրած է համարում, ուրեմն ունեցածն էլ կկորցնի և առհասարակ նա ընդմիշտ կորած է[13]։
  • Քծնանքն ու շողոքորթությունը յուրատեսակ սանդուղքներ են, որոնցով մարդիկ ինչքան բարձրանում են, այնքան ստորանում են[14]։
  • Իր գործած ամեն չար արարքով մարդն ինչ-որ չափով ինքն իր մեջ հոգով մեռնում է[15]։
  • Ճշմարիտ գրողները հոգևոր երկունքի ցավով են գրքեր գրում[16]։
  • Գիրք ընթերցելը հոգևոր մարզանք է[17]։
  • Ազգն ու հայրենիքը պահելու համար հարկավոր է բերդապատել ոչ միայն հողը, այլ նաև ոգին և առաջին հերթին ոգին[18]։
  • Հողն իմաստուն գիրք է դառնում, երբ հերկվում է և սերմանվում[19]։
  • Գիրքը բերրի հող է դառնում, երբ էջ առ էջ ճշմարտությամբ է սերմանվում[20]։ )
  • Քծնանքն իր տեսակի սանդուղք է, որով մարդ ինչքան բարձրանում է, այնքան ստորանում է[21]։
  • Միջակ մարդուն երբ մեծ դիրք ու աստիճան են տալիս, դառնում է բարձրաստիճան միջակություն[22]։
  • Որտեղ ներկա է կատուն, մկները բացակա են[23]։
  • Ով ձախողում է՝ գրող չի դառնում, քննադատ է դառնում՝ գրողների հանդեպ ոխը սրտում պահելով[24]։
  • Մարդիկ կան, որ աչքերը բացում են և ամբողջ կյանքում զբաղվում են աչքակապությամբ[25]։
  • Երբ մարդու աջ ու ձախ ոտքերը հակառակվում են, մեջտեղ է գալիս կաղությունը[26]։
  • Ազնիվ ու ժուժկալ մարդիկ մտածում են գլխով, ագահները՝ փորով[27]։
  • Երբ ագահ ու շատակեր մարդիկ իրենց փորը դարձնում են կենտրոն, նրանց գլուխը դառնում է ծայրամաս[28]։
  • Օճառը մաշվում, բարակում է ջրի թշնամանքից, ջուրը զայրույթից փրփրում է օճառի նկատմամբ տածած ատելությունից և մեջտեղը շահում են կեղտոտ ձեռքերը[29]։
  • Առնետների և առնետանման մարդկանց պողոտան կոյուղին է[30]։
  • Անասունը գնում է՝ կաշին է մնում։
Մարդը գնում է` անունն է մնում[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, «Նաիրի» հրատարակչություն, 1990թ, էջ 32
  2. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 33
  3. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 35
  4. 4,0 4,1 Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 36
  5. 5,0 5,1 5,2 Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 37
  6. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 38
  7. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 39
  8. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 40
  9. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 42
  10. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 44
  11. 11,0 11,1 11,2 11,3 Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 45
  12. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 48
  13. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 55
  14. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 128
  15. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 135
  16. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 147
  17. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 147
  18. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 148
  19. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 154
  20. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 154
  21. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 166
  22. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 166
  23. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 170
  24. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 170
  25. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 170
  26. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 170
  27. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 171
  28. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 1172
  29. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 173
  30. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 174
  31. Հովհաննես Մելքոնյան, Քարոզարան, էջ 175


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հովհաննես Մելքոնյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: