Jump to content

Հարություն Հովնաթան

Վիքիքաղվածք-ից

Հարություն Հովնաթան (սեպտեմբերի 18, 1937, Սուֆլիս, Ախալցխայի շրջան, Վրաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Պոեզիան մարդու վերաբերմունքն է աշխարհի հանդեպ։ Հայացք է[1]։
  • Պոեզիան միջոց է հոգու աչքը բանալու և տիեզերքը տեսնելու[1]։
  • Պոեզիան այն է, ինչ, ասենք ծաղկի բույրը, մանկան ժպիտը, աստղի արտացոլանք-ճաճանչը ջրի հայելում[1]։
  • Պոեզիան հոգի է, որ կարող է չար և բարի լինել[1]։
  • Պոեզիան հոգու աշխատանք է, երազի դրսևորման ձևերից մեկը, ուստի ավելին է, քան զգացմունքը, երևակայությունը, նույնիսկ ստեղծագործություն կոչվածը[1]։
  • Պոեզիան հոգու ճանապարհ է, որ տանում է դեպի Անսկիզբն ու Անվախճանը, դեպի Աստված[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արդի հայ քնարերգություն, Հայաստան-Արցախ, Երևան, ՀԳՄ հրատ., 2008թ, 520 էջ (էջ 99)


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հարություն Հովնաթան հոդվածը նաև Վիքիպեդիայում: