Կոնֆուցիոս
Վիքիքաղվածքյից
Կոնֆուցիոս (չինարեն՝ 孔夫子) (սեպտեմբերի 28, մ.թ.ա. 551 - մ.թ.ա. 479) - համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը։
Քաղվածքներ [խմբագրել]
- Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց:[2]
- Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ:[3]
- Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը: Երբ խախտվում է այդ կարգը` պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները:[3]
- Ի տարբերություն փոքրոգի, չնչին մարդուկների, ազնվազարմ մարդը մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին:[3]
- Կատարյալ մարդը խուսափելով ծայրահեղություններից, ընտրում է դրանց միջինը:[3]
- Լինել իմաստուն, նշանակում է ճանաչել մարդկանց:[4]
- Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ:[4]
- Բառերից միայն մեկ բան է պահանջվում՝ լինել հասկանալի:[5]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 294։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 298։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ 4,0 4,1 (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 179։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 53։ ISBN 99930-2-263-2։