Կատվի ճոճք

Վիքիքաղվածք-ից

«Կատվի ճոճք» (անգլ.՝ Cat's Cradle), Կուրթ Վոնեգութի վեպը, որ գրվել է 1963 թվականին[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մարդկանց մեծամասնությունը այս երկրում պատկերացում անգամ չունի, թե ինչ ասել է զուտ գիտական հետազոտություն։
  • Աշխարհում ամենաարժեքավորը նոր գիտելիքն է։
  • Ճշմարիտ գիտնականն անում է այն, ինչն իրեն է հրապուրում, ոչ թե այն, ինչը հրապուրում է ուրիշներին։
  • Վերջապես կարողացավ որպես նավաստի տեղավորվել ձկնորսական մի նավում, որը զբաղվում էր ապօրինի ներգաղթյալներին Նյու Բեդֆորդ, Մասաչուսեթս տեղափոխելով։ Այդ նավը, սակայն, վթարի ենթարկվեց Ռոդ Այլենդի մոտ` Նյուփորթի շրջանում։ Այն ժամանակ էր, որ ձևավորվեց Ջոնսընի համոզմունքը, թե որոշակի ուժ որոշակի պատճառով իրեն մղում է որոշակի տեղ։
  • Ժողովուրդն այնտեղ չափազանց աղքատ, չափազանց վախեցած ու չափազանց տգետ է առողջ դատողություն ունենալու համար։
  • Ասում եմ` հեշտ է հասկանալ, սակայն նկատի ունեմ միայն ինձ։
  • Դրանով դուրս էր գալիս Կարիբյան ծով, աննպատակ նավարկում էր` սպասելով այն փոթորկին, որն իրեն անվրեպ չտանի ճակատագրին ընդառաջ։
  • – Այստեղ բոլոր նրանք են, ու սիրում եմ,– ասաց։
Ստիպված էի նայել բոլորին, ում սիրում էր։
  • Այս աշխարհում ստանում ես միայն այն, ինչի համար վճարում ես։
  • – Եվ ահա, երբ ակնհայտ դարձավ, որ կառավարման համակարգի կամ տնտեսության որևէ բարեփոխում պակաս չքավոր չի դարձնելու մարդկանց, կրոնը մնաց հույս ներշնչելու միակ գործուն միջոցը։
  • Ճշմարտությունը մարդկանց թշնամին էր, որովհետև ճշմարտությունը սոսկալի էր, ուստի Բոկոնոնի առաքելությունը մարդկանց ավելի ու ավելի գունագեղ ստեր մատակարարելն էր։
  • Կառավարությանը հրաժեշտ տվի,
Ու պատճառն էլ չթաքցրի.
Ասացի, որ լավ կրոնը
Դավաճանություն է փաստացի։
  • Իրականությունն այն է, որ կյանքն առաջվա պես կարճատև էր, բիրտ ու ողորմելի։
  • Մըք-Քեյբը միշտ բավականաչափ ողջախոհ է եղել` գիտակցելու, որ առանց հակառակորդ սրբի, որի դեմ պատերազմել է պետք, անիմաստ կդառնա իր գոյությունը։
  • Գնացքի ուղեկցորդի որդու երաժշտության հիման վրա իմպրովիզացիաներ էր անում. նուրբ քնարականությունից անցնում էր խռպոտ կրքոտության, ապա` վախեցած երեխայի ականջ ծակող ճիչերի։ Նրա անցումներն ունկնդրին պատմում էին դրախտի ու դժոխքի և այն ամենի մասին, ինչ դրանց միջև է։ Այդպիսի երաժշտությունը կարող է լինել միայն մտագարության կամ սատանայական միջամտության արգասիք։
  • – Տե՜ր Աստված, ի՜նչ բան է կյանքը։ Ով կարող է հասկանալ դրա գեթ մեկ ակնթարթը։
– Ոչ էլ փորձեք,– արձագանքեց,– պարզապես ձևացրեք, թե հասկանում եք։
  • Եվ ցույց տալու համար, որ ես եմ ճակատագրիս տերը, անջատեցի ռադիոընդունիչը։

Բոլորս ծիծաղեցինք։

  • – Հասունությունը, իմ ընկալմամբ,- ասաց,- սեփական հնարավորությունների սահմանները ճանաչելն է։
  • Հասունությունը, ուսուցանում է Բոկոնոնը, խոր հուսախաբություն է, որին չկա սպեղանի` չհաշված ծիծաղը, որը, ասում են, համապիտանի սպեղանի է։
  • – Մարդկանց դաժանությունը երբեմն ակամա է լինում,– փորձեցի մխիթարել նրան։ Ինքս, սակայն, վստահ չէի, որ այդպես է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]