Իլյա Իլֆ
Արտաքին տեսք
Իլյա Իլֆ (ռուս.՝ Илья Ильф, իսկական անունը՝ Իեհիել-Լեյբ Արևիչ Ֆայնզիլբերգ, 1897 - 1937), խորհրդային գրող։ Եվգենի Պետրովի հետ համատեղ գրել է «Տասներկու աթոռ» (1928) և «Ոսկե հորթը» (1931) երգիծական վեպերը, որոնց գլխավոր գործող անձը հնարամիտ արկածախնդիր Օստապ Բենդերն է։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ֆանտաստիկ վեպերում գլխավորը ռադիոն էր։ Նրա օրոք սպասվում էր մարդկության երջանկությունը։ Ահա ռադիոն կա, իսկ երջանկություն չկա[1]։
- Եթե ընթերցողը չգիտի գրողին, դրա մեղավորը գրողն է, այլ ոչ թե ընթերցողը[1]։
- Պետք չէ պայքարել մաքրության համար, պետք է ավլե՛լ[1]։
- Բոլոր տաղանդավոր մարդիկ գրում են տարբեր կերպ, բոլոր անտաղանդ մարդիկ գրում են նույն կերպ և նույնիսկ նույն ձեռագրով[1]։