Տասներկու աթոռ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Տասներկու աթոռը (ռուսերեն՝ Двенадцать стульев) դասական երգիծական վեպ է, որի հեղինակներն են Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը: Գիրքը լույս է տեսել 1928 թվականին, և ապագայում իր հիման վրա նկարահանվել է 12 աթոռ ֆիլմը: Գրքի շարունակությունը հայտվնում է Ոսկե հորթը վեպում:
[խմբագրել] Գլուխ ԼԸ՝ Արտաքսում դրախտից
- Այդպե՜ս, - ասաց Բենդերը։ - Համենայն դեպս ինչ-որ բան գտանք։ Իպոլիտ Մատվեևիչը հանեց գրպանից արկղիկը և ապուշ կտրած նայեց նրա վրա։ - Տվե՛ք, տվե՛ք։ Ի՞նչ եք աչքներդ չռել։ Արկղիկը բացեցին։ Հատակին ընկած էր մետաղյա կանաչ թերթիկ հետևյալ մակագրությամբ․
ՍՈՒՅՆ ԿԻՍԱԲԱԶԿԱԹՈՌՈՎ
ՎԱՐՊԵՏ
ՀԱՄԲՍԸ
Սկսում է կահույքի նոր պարտիա
1865 թ․ Սանկտ-Պետերբուրգ։
Օստապն այդ մակագրությունը կարդաց բարձրաձայն։ - Իսկ ադամանդներն ու՞ր են, - հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։ - Դուք զարմանալի կերպով շուտ եք գլխի ընկնում, տաբուրետկաների հետևից ընկած որսո՛րդ։ Ադամանդը, ինչպես տեսնում եք, չկա։